Armenian|  English

 

Ընթացիկ շինարարական աշխատանքներ



    Մարզային բուժհաստատությունների արդիակացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու մարզային բուժհաստատությունների արդիականացում՝ ՀՀ Վայոց ձորի մարզային նոր հիվանդանոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում ժամանակակից սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
    2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով, հայտարարվել էր մրցույթ:
    Մրցույթի մասնակիցների առաջարկները գնահատվել են և նվազագույն գնային առաջարկը ներկայացրած “Հայնախագիծ” ԲԲԸ-ն ճանաչվել է հաղթող: Հաղթող կազմակերպության հետ պայմանգիրը կնքվել է 2019 թվականի փետրվարի 20.

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37