2020 թվականի հունվարի 29-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնում տեղի է ունեցել հեմոդիալիզի նորաստեղծ բաժանմունքի բացման արարողությունը։

«Հիվանդությունների կանխարգելում և վերա­հսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ներառված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացումը՝ կիրականացվեն Մարտունու բժշկական կենտրոնի համար նոր մասնաշենքի կառուցումը (շուրջ 4720քմ), բժշկական սարքավորումներով հագեցումը, ինչպես նաև հեմոդիալիզային ծառայության ստեղծումը և տեղակայումը նոր մասնաշենքում։ Նոր բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։

Հաշվի առնելով Մարտունու (34) և Վարդենիսի (5) տարածաշրջանների հեմոդիալիզ ստացող հիվանդների թիվը, Մարտունիից Գավառ (շուրջ 35 կմ) և Երևան (շուրջ 125 կմ) հեռավորությունը, որտեղ պացիենտները կարող են ստանալ համապատասխան բուժում, Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների պացիենտներին (25-30) հեմոդիալիզի ծառայությունը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բուժսպասարկման որակի բարձրացման նպատակով՝ 2019 թվականի տարեսկզբին որոշվել է նախատեսվող հեմոդիալիզի ծառայության բաժանմունքը ժամանակավոր տեղակայել «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ի գործող մասնաշենքում՝ մինչև նոր շենքի կառուցումը:

 

Մարտունի ԲԿ 29.01.2020թ.

‼️Մոտ մեկ տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Մարտունիում հեմոդիալիզի բաժանմունք բացելու վերաբերյալ, իրականցվեց։ 🏥 Շուտով կսկսվի նաև նոր բժշկական կենտրոնի շինարարությունը։

Опубликовано Arsen Torosyan Среда, 29 января 2020 г.