08.05.2021թ.- ին ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցները հերթական այց են կատարել «Մարտունու բժշկական կենտրոն»-ի կառուցման շինարարական հրապարակ՝ աշխատանքերի ընթացքը և որակը գնահատելու նպատակով։
Ներկայումս իրականացվում են ՝ «Գ» և «Դ» մասնաշենքերի փայտե կաղապարամացման և շրջանակների, ծածկի սալի ամրանավորման աշխատանքներ, ինչպես նաև «Ա» մասնաշենքի նկուղի պատերի և «Զ» մասնաշենքի պատերի կաղապարամացման և բետոնացման աշխատանքներ։
Հաջորդիվ նախատեսվում է իրականացնել «Ե» և «Բ» մասնաշենքերի ծածկի սալի բետոնացման աշխատանքներ։