(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]
Յուրաքանչյուրն իր գործով է ամրացնում պետության տնտեսությունը, բանակի թիկունքը և երկրի սահմանները:
Այս համոզմամբ, հունվարի 19-ից, Վանաձորում մեկնարկում ենք կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:
50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:
Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:
Տեղեկացնում ենք, որ առանց նախնական հերթագրման, հնարավոր չէ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ուստի կարևոր է նախ այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին: