(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]
  1. /
  2. Մոնիտորինգ և գնահատում

Ծրագրի մոնիտորինգի և գնահատման իրականացում

Ծրագրի իրականացման ընթացքում համակարգվում և իրականացվում է «Ընտանեկան բժշկության զարգացում» բաղադրիչ Ա-ի և «Մարզային հիվանդանոցների ենթակառուցվածքների արդիականացում» բաղադրիչ Բ-ի գնահատում, ինչպես նաև առողջապահական համակարգի բարեփոխումների և ծրագրի իրականացման վերջնական գնահատում:
Առողջապահության նախարարությունը ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական-վերլուծական հանրապետական կենտրոնի հետ սերտ համագործակցության պայմաններում կշարունակի մոնիտորինգի ենթարկել առողջապահության ոլորտի բարեփոխումների առաջընթացը, արդյունքներն ու հետևանքները:

Ծրագրի վերջնական գնահատում

Ծրագրի վերջնական գնահատումը ցույց կտա թե հաջողվել է արդյոք հասնել ակնկալվող արդյունքներին և ծրագրի նպատակներին: Գնահատման ընթացքում կիրառվում են գործընթացի, արդյունքի և հետևանքների տարբեր ցուցանիշներ: Վերջիններս գնահատվում են մի շարք մեթոդներով` առողջական վիճակի և առողջապահական ծառայությունների օգտագործման ցուցանիշների հաշվարկով: Ծրագրի վերջնական գնահատումը ներառում է ծրագրի ներդրումների, ծրագրային հիմնական աշխատանքների, առանձին բաղադրիչների և ենթաբաղադրիչների իրականացման, առողջապահական ծառայությունների օգտագործման և մատչելիության, բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության գնահատում: Ծրագրի վերջնական գնահատման համար ընտրված շահառուներն են` ՀՀ Առողջապահութհան Նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Պետական Առողջապահական Գործակալությունը, Ընտանեկան բժշկության ամբիոնի աշխատանքային խմբերը, Երևանի քաղաքապետարանի և մարզերի առողջապահության վարչությունների ներկայացուցիչները, բժիշկները, ՀՀ բնակչությունը և այլն:
Ծրագրի իրականացման ընթացքում գործընթացի/արդյունքի ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները պարբերաբար հավաքագրվում և մշակվում են ըստ ծրագրի առանձին բաղադրիչների:

«Ընտանեկան բժշկության զարգացում բաղադրիչի գնահատում»

«Ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում» ենթաբաղադրիչի շրջանակներում անց է կացվել բժիշկների/բուժքույրերի վերապատրաստման գործընթացի գնահատում ինչպես ընտանեկան բժշկության ամբիոնների, այնպես էլ ԱԾԻԳ-ի կողմից: Կրթական ծրագրի գնահատումը իրականացվել է երեք թեստավորման միջոցով` ծրագրի սկզբում, երկրորդ մասում և կրթական ծրագիրն ավարտելուն պես: Դասընթացների որակի գնահատումը հիմնված էր հատուկ հարցաթերթի վրա, որը պարբերաբար լրացվում էր բժիշկների/բուժքույրերի կողմից:

Մարզային հիվանդանոցների ենթակառուցվածքների արդիականացման բաղադրիչի գնահատում

Այս բաղադրիչի նպատակն է օժանդակել հիվանդանոցային համակարգի օպտիմալացման միջոցառումներին և բարելավել հիվանդանոցային ծառայությունների որակը հանրապետության մարզերում: Ընտրված մարզային հիվանդանոցների կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակը գնահատվում է պացիենտի և բժշկական անձնակազմի բավարարվածության ուսումնասիրությունների օգնությամբ:
Բացի այդ, մարզային հիվանդանոցների գործունեության գնահատման նպատակով տվյալներ են հավաքագրվում տարեկան կտրվածքով, օր. հիվանդանոց ընդունված հիվանդների, բժիշկների/բուժքույրերի, վիրահատությունների ընդհանուր թիվ և ըստ բաժանմունքների, լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների թիվ և այլն: Հավաքագրված տվյալների հիման վրա հաշվարկվում են արդյունքի ցուցանիշներ (օր. մեկ վիրաբույժի կողմից տարեկան իրականացվող վիրահատությունների միջին թիվ, մեկ բժշկի հաշվով հիվանդների ընդհանուր թիվ և ըստ բաժանմունքների, հիվանդների բուժման միջին տևողություն և այլն), որոնք հետագայում ծառայում են ծրագրի շարունակական մոնիտորինգի և գնահատման համար: