(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]
  1. /
  2. Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում...

«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիր

Բաղադրիչ 1. ԱԱՊ հաստատություններում ՄՄԱ և ՈՎՀ ծառայությունների բարելավմանն ուղղված կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրություն

Այս բաղադրիչը կազմված է երկու հետևյալ ենթաբաղադրիչներից.

Ենթաբաղադրիչ 1.1. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում (ԿՀՖ) ՄՄԱ և ՈՎՀ ծառայությունների համար

Այս ենթաբաղադրիչի ներքո, ծրագրի ֆինանսավորումը կմիանա բոլոր ԱԱՊ հաստատություններին Կառավարության կողմից տրամադրվող ԿՀՖ սխեմայի համաֆինանսավորմանը: Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեման բաղկացած կլինի երկու մասից.

  1. սկրինինգային մաս` իրականացված ՄՄԱ և ՈՎՀ սկրինիգային թեստերի արժեքի լրիվ փոխհատուցում (յուրաքանչյուր թեստի դիմաց)
  2. ԿՀՖ խրախուսական վարձատրության տրամադրում` կատարողականի ցուցանիշների փաստացի իրականացման դեպքում:

Ենթաբաղադրիչ 1.2. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի իրականացում և հզորությունների ստեղծում

Այս ենթաբաղադրիչը կֆինանսավորի ա. ԿՀՖ սխեմայի իրականացման և հզորությունների ստեղծման գործառնական ծախսերը` հիմնական շահառուների համար, բ. ԱԿՏՀ-ի բարելավում, որը հնարավորություն կընձեռի իրականացնել կատարողականի նոր ցուցանիշների հաշվետվողականությունը և վերահսկումը, և գ. սկրինիգների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներ ԱԱՊ մատակարարներին և ՈՎՀ կառավարում: Ի լրումն, որպես կարողությունների հզորացման միջոց, այս ենթաբաղադրիչը ուղղված կլինի նաև առողջության խթանման աշխատանքների, մասնավորապես ՈՎՀ առնչվող հիմնական ռիսկերի մասին հանրության իրազեկման աշխատանքներին: Ենթաբաղադրիչը կֆինանսավորի նաև համազգային հանրային քարոզարշավներ ուղղված առողջ ապրելակերպի խթանմանը և հիմնական ՈՎՀ ռիսկային գործոնների կանխարգելմանը (սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, վարակիչ գործոններ և ծխախոտի օգտագործում):

Բաղադրիչ 2. Ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչ

Մարզային բուժհաստատությունների արդիականացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվել է իրականացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցման և ժամանակակից սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման, ինչպես նաև Վայոց ձորի մարզային հիվանդանոցի մասնաշենքի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակաման աշխատանքները:

Մարտունու ԲԿ

2019 թվականի փետրվարին մեկնարկել են և ներկայում ավարտված են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ-ի տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Շուտով կմեկնարկեն կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: Հետագայում բուժհաստատությունը կհագեցվի նաև նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Մարտունու ԲԿ (շուրջ 4720քմ տարածք) նախատեսվում է շահագործման հանձնել 2022թ. սեպտեմբերին: Արդյունքում կգործի 55-մահճակալանոց հիվանդանոցը, որը կտրամադրի ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի շուրջ 88.6 հազ բնակչությանը:

Վայոց ձորի հիվանդանոց

2019 թվականի փետրվարին մեկնարկել և ներկայում ավարտված են Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի մարզային տիպային հիվանդանոցի (36 մահճակալ) կառուցման (շուրջ 3802քմ տարածք) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Ավարտված են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացված

  • ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ԲԿ վերակառուցման և Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ կառուցման շինարարական աշխատանքները և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Արդիականացված կենտրոնները շահագործման են հանձնվել 2018 թվականի հոկտեմբերին:
  • 2018 թվականի նոյեմբերին շահագործման հանձնած ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնին տրամադրվել են արդի բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ, որոնք ապահովում են երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունների տրամադրումը տեղում (այդ թվում մի շարք սարքավորումներ, որոնք նախկինում չկային Լոռու մարզում, մասնավորապես՝ անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ներերակային լազերային կոագուլացիայի սարք և այլ): Այս միջոցառումները կնվազեցնեն հիվանդների հոսքը դեպի Երևան:
  • ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական (յոթհարկանի) մասնաշենքի հիմնանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (եռահարկ) մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Կենտրոնը շահագործման է հանձնվել 2016 թվականին: