(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑՈՂ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ և ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետությունում COVID -19 համավարակի պատրաստվածության մակարդակի բարձրացում. Կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագիրը համահունչ է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի և ԵՄ դրամաշնորհային ծրագրի հետ, որոնք նույնպես աջակցում են ՀՀ կառավարությանը իրականացնել միջոցառումներ արագ արձագանքելու COVID-19-ի սպառնալիքին, այդ թվում՝ կորոնավիրուսի հայտնաբերման և ախտորոշման ծառայությունների կարողությունների և ինտենսիվ թերապիայի ծառայությունների հզորացում, անհրաժեշտ բժշկական պարագաների գնում՝ սարքավորումներ և պարագաներ ախտորոշման և բուժման նպատակով, բուժաշխատողների պաշտպանության կազմակերպում, հասարակության իրազեկվածության բարձրացում, բուժաշխատողների ուսուցում վիրուսների/վարակների վերահսկմամբ հիվանդների տեսակավորման և կառավարման վերաբերյալ և այլն:

Արտակարգ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը ԵԶԲ-ից ստացել է դրամաշնորհ, որը կուղղվի ՀՎԿԱԿ մարզային երկու մասնաճյուղերի և ՀՀ Լոռու մարզի ինֆեկցիոն ծառայության արդիականացմանը։

 Ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից․

  • Վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում
  • Հիվանդության դեպքերի վարման կարգի ամրապնդում
  • Բնակչության և բժշկական անձնակազմի շրջանում COVID-19-ի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում

Վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության բարձրացում

Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի «Արարատ» և «Արմավիր» մասնաճյուղերի արդիականացում՝ վերակառուցում և վերազինում: Ներկայում ընթանում են նախագծող կազմակերպության ընտրության մրցութային գործընթացի կազմակերպման աշխատանքները։

Հիվանդության դեպքերի վարման կարգի ամրապնդում

Բաղդրիչի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն կենտրոնի/ծառայության նոր մասնաշենքի կառուցում, ինչպես նաև լաբորատոր և ինտենսիվ թերապիայի ծառայությունների վերազինում հատուկ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով։ Ներկայում ընթանում են նախագծող կազմակերպության ընտրության մրցութային գործընթացի կազմակերպման աշխատանքները։

Բնակչության և բժշկական անձնակազմի շրջանում COVID-19-ի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում

Բաղդրիչի շրջանակներում նախատեսվում է Հանրության իրազեկման ռազմավարության մշակում և միջոցառումների իրականացում, ինչպես նաև COVID-19-ով հիվանդների վարման վերաբերյալ բուժանձնակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպում: