(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]

Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը (ԱՀԱԾ) երկփուլ վարկային Ծրագիր էր (ՀՎԾ), որն իրականացվում էր մոտ տասը տարվա ընթացքում: ԱՀԱԾ–ի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ առողջապահության ոլորտի բարեփոխումներին երեք հիմնական ուղղությամբ` ԱԱՊ համակարգի զարգացում, հիվանդանոցային համակարգի օպտիմալացում ու արդիականացում և կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում:

Առաջին փուլը (ՀՎԾ 1, Վարկային համաձայնագիր # 3920-AM և PHRD դրամաշնորհային համաձայնագիր # 053436 TF) մեկնարկել է 2004 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2010 թվականի հունիսին: Ծրագրի երկրորդ փուլը (ՀՎԾ 2)` Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիր 2 (ՀՎԾ 2, վարկային պայմանագիր # 4267-AM) մեկնարկել է 2007 թվականի հունիսին և ավարտվել 2012 թվականի դեկտեմբերին: ՀՎԾ 2 ծրագրի Հավելյալ ֆինանսավորումը (վարկային համաձայնագիր # 7987-AM) հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 21- ին։

Ծրագրի երկրորդ փուլի մշակման նպատակն էր ամրապնդել ԱՆ հզորությունը` առավել արդյունավետ համակարգի կառավարման, ընտանեկան բժշկության վրա հիմնված առողջության առաջնային պահպանման համակարգի օժանդակման, մարզերում ընտրված առողջապահական ծառայությունների մատուցման ցանցն արդիականացնելու, ազգաբնակչությանն առավել մատչելի, որակյալ և կայուն առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով:

Ծրագիրը շարունակում էր աջակցել ՀՀ Կառավարությանը ա) 1996 թվականին մեկնարկած ընտանեկան բժշկության վրա հիմնված ԱԱՊ բարեփոխումների ավարտի գործընթացին, որպեսզի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և բնակիչ հնարավորություն ունենա օգտվելու որակավորված և իր ընտրած ընտանեկան բժշկի և բուժքրոջ ծառայություններից, բ) համախմբել հիվանդանոցային ոլորտը՝ սուղ ռեսուրսների կորուստը նվազեցնելու և որակը բարելավելու նպատակով գ) ամրապնդել ՀՀ կառավարության իրավասությունները քաղաքականության և հանրային հաշվետվողականության մեջ առավել արդյունավետ տնտեսվարություն մշակելու, կարգավորելու, վերահսկելու համար, ապահովելով առողջապահական կարիքներին համապատասխան պետական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը բնակչության, հատկապես աղքատների համար:

Առողջապահության համակարգի արդիականացման ծրագրի ՀՎԾ 2 լրացուցիչ ֆինանսավորումը ծածկում էր ՀՎԾ 2 գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական ճեղքվածքը, ինչպես նաև գործունեության ծավալի ընդլայնման հետ կապված ծախսերը: Լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի նպատակն էր ` ընտանեկան բժշկության վրա հիմնված ԱԱՊ համակարգի արագ անցումը, մարզային հիվանդանոցի արդիականացման գործընթացի ավարտը և համակարգի հետագա ինստիտուցիոնալ հզորացումը:

 

Ծրագիրը բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչից․

  • Ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչ
  • Հիվանդանոցային համակարգի օպտիմալացման բաղադրիչ
  • Ինստիտուցիոնալ զարգացման բաղադրիչ

 

Այս բաղադրիչի նպատակն էր վերապատրաստել ներկայումս գործող ԱԱՊ մատակարարներին ընտանեկան բժշկությանը համապատասխան և հզորացնել ԱԱՊ ենթակառուցվածքը` ավարտելով անցումային փուլը ներկա գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգից դեպի ընտանեկան բժշկության պրակտիկա:

Ծրագրի շրջանակներում վերանորոգված և նորակառույց ամբուլատորիաների, ընտանեկան բժշկության գրասենյակների ընդհանուր թիվը կազմել է 172, բոլոր գյուղական ամբուլատորիաներին տրամադրվել են ստանդարտ ցանկի բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք և ինֆորմատիվ տեխնոլոգիաների սարքավորումներ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրերի շրջանակներում իրականացվող ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումն ավարտվել է 2012թ. մարտին (2000-2012 թթ. ընթացքում վերապատրաստվել են 1655 ընտանեկան բժիշկ և 1770 ընտանեկան բուժքույր):

Այս բաղադրիչն աջակցություն է ցուցաբերում Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հիվանդանոցային համակարգերի օպտիմալացման գործընթացներին: «ՀՀ առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի առաջին փուլի (թիվ 3920 AM վարկային ծրագիր) շրջանակներում արդիականացվել է Երևան քաղաքի երեք հիվանդանոցային միավորում` «Սուրբ Աստվածամայր», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնները և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիվանդանոցային միավորումը:

2002-2007 թթ. ընթացքում, ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում իրականացվել են հետևյալ գործընթացները.

  • Կատարվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան վերանորոգման աշխատանքներ, կառուցվել է նոր կաթսայատուն ԲԿ հիվանդանոցի և պոլիկլինիկայի ջեռուցման նպատակով:                                                                                                                                                                                                                                                                      Իրականացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերանորոգման շինարարական աշխատանքներ կապված թիվ 6 հիվանդանոցից բժշկական ծառայությունները ԲԿ մանկական մասնաշենք տեղափոխման, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունները ծննդատան երկու մասնաշենքերից մեկում կոնսոլիդացման հետ:
  • Ծրագրի շրջանակներում վերոնշյալ երեք միավորումները հագեցվել են հիմնական բժշկական սարքավորումներով, այդ թվում` ֆունկցիոնալ ախտորոշիչ, լաբորատոր, վիրահատարանների, ինտենսիվ թերապիայի և համակարգչային:Հիվանդանոցների անձնակազմը վերապատրաստվել է բժշկական թափոնների կառավարման ոլորտում:
  • Ի կատարումն «Մարզային առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 02.11.2006թ. թիվ 1911-Ն որոշման` «ՀՀ առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում մշակվել են մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրեր:
  • Մարզային հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ծննդատների միաձուլման արդյունքում կազմավորվել են մարզային բժշկական կենտրոններ: «Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի առաջին փուլի շրջանակներում վերանորոգվել և բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցվել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի և ՀՀ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնները:                                                                                                                                                                                                                              2008-2012 թթ. «ՀՀ առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի (թիվ 4267 AM վարկային ծրագիր) շրջանակներում իրականացվել են հետևյալ գործընթացները.
  • Վերակառուցվել են ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի, ՀՀ Արարատի մարզի Արարատի, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնները: ՀՀ Սյունիքի մարզում վերանորոգվել է Գորիսի ԲԿ-ն և կառուցվել է նոր կցակառույց: ՀՀ Գեղարքունիքի մարզում վերանորոգվել է Գավառի ԲԿ-ն: Ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով բժշկական կենտրոնի համար նույնպես կառուցվել է նոր կցակառույց: Բոլոր նշված բժշկական կենտրոնները հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: ՀՀ Շիրակի մարզում կառուցվել է Գյումրու նոր բժշկական կենտրոնը, որը շահագործման է հանձնվել 2012 թվականի սեպտեմբերի 4-ին:                              2012-2015 թթ. «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման թիվ 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում (թիվ 7987 AM վարկային ծրագիր) իրականացվել են հետևյալ գործընթացները.
  • Ամբողջովին վերակառուցվել է Ապարանի ԲԿ-ի դիարանի շենքը, վերանորոգվել է Գավառի ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաշենքը և բժշկական կենտրոնի համար կառուցվել է նոր դիարան: Գյումրու բժշկական կենտրոնը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
  • Վերակառուցվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի ԲԿ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու ԲԿ-ի պոլիկլինիկական մասնաշենքը, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի ԲԿ, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի ԲԿ, ինչպես նաև կառուցվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքը:

    Նշված բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

    Ինստիտուցիոնալ Զարգացում

    Ինստիտուցիոնալ զարգացման բաղադրիչի նպատակն է ամրապնդել ՀՀ առողջապահության նախարարության և նրա հիմնական գործակալությունների հզորությունը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները քաղաքականության մշակման և մոնիթորինգի իրականացման, առողջապահության ոլորտի կարգավորման և վերահսկման գործընթացում: «Առողջապահության համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում մշակվել են «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» 2007թ. և 2009թ. և «Առողջապահության ազգային հաշիվներ» 2004թ., 2005թ., 2006թ., 2007թ., 2008թ., 2009թ. զեկույցները:

    Բաղադրիչի գործունեության շրջանակներում իրականացվել է կանոնակարգման, վերահսկման, կառավարման գործառույթների հզորացում` առողջապահության օրենսդրության հետագա վերանայման և բարելավման միջոցով, ուժեղացվել են պետական առողջապահական գործակալության կարողությունները` ուղղված հանրային ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման առողջապահական ծառայությունների գնման գործընթացին, ինչպես նաև բուհական և շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխումների իրականացմանը: