(+374 10) 29 75 37, 29 75 38 [email protected]

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում տեղի ունեցավ հանդիպում ԱԱՊ բուժհաստատությունների ղեկավարների հետ: Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրին 01.01.2016-30.06.2016թ. ժամանակահատվածում մարզում իրականացված սքրինինգների և վերջիններիս մշտադիտարկման արդյունքները: Քննարկվեցին սքրինինգների իրականացման վերաբերյալ առկա խնդիրները և խթանման հնարավոր ուղիները: