Տեղի ունեցան ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքների և շահագործման բնապահպանական կառավարման պլանի հանրային լսումները: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետարանի, Արտաշատի քաղաքապետարանի, Առողջապահական ԾԻԳ-ի, Արտաշատի ԲԿ-ի ղեկավարությունը և անձնակազմը, նախագծող` «Էլեկտրոննախագիծ» ՓԲԸ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Արտաշատ քաղաքի բնակիչները: Հանդիպման սկզբում Առողջապահական ԾԻԳ-ի մասնագետները ներկայացրեցին Արտաշատի ԲԿ արդիականացման գործընթացը, հիվանդանոցի վերակառուցման շինարարական աշխատանքների ռիսկերը և դրանց կառավարման միջոցառումները, ինչպես նաև վերահսկողության մեխանիզմներն ու հետագայում շահագործման ընթացքում ձեռնարկվող միջոցառումները: Կայացած քննարկման ընթացքում արձանագրվեց, որ ծրագիրը լուրջ բնապահպանական ռիսկեր չի պարունակում: