Հիմնարկի անվանումը` ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկ,

Թափուր պաշտոնի անվանումը` ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԱԾԻԳ) տնօրենի տեղակալ առողջապահական համակարգի արդիականացման գծով,

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` առողջապահական համակարգի արդիականացման գծով ԱԾԻԳ տնօրենի տեղակալը պատասխանատու է ծրագրերի շրջանակներում իրականացվող հետևյալ աշխատանքների համակարգման համար․

  • ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման պլանավորում, ծառայությունների տեղակայում, կարիքների գնահատում, կազմակերպությունների օպտիմալ կառուցվածքի և մարզերում առողջապահական օպտիմալ համակարգի սահմանում,
  • ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների համակարգում (նախագծում, շինարարություն), այդ թվում` հաստատությունների արդիականացմամբ և շինարարական աշխատանքների անմիջական վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների և խորհրդատուների, շին․ հրապարակներում աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի համակարգում,
  • շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանման, սոցիալական ազդեցության գնահատման, բնապահպանական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդեռային բռնության ռիսկերի կառավարման համակարգում,
  • ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող բժշկական սարքավորումների և կահույքի, ինչպես նաև այլ ապրանքների գնման, ընդունման, բաշխման և տեղադրման համակարգում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք հիմնարկ պետք է ներկայացնեն.

  • գրավոր դիմում` հիմնարկի կողմից տրամադրված ձևի համաձայն,
  • ինքնակենսագրություն/CV,
  • համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի/ների պատճեն,
  • հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը (ՀՀ կառավարության 15․02․2019թ․ թիվ 98-Ն որոշում),
  • հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին,
  • հայտարարություն այն մասին, որ չի դատապարտվել հանցագործության համար կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
  • արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 չափսի,
  • անձնագրի պատճենը,
  • 2 բնութագիր (երաշխավորագիր),
  • աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:

   Պահանջվող պարտադիր որակավորումը.

  • Բարձրագույն կրթություն հետևյալ բնագավառներից որևէ մեկում․ հանրային առողջապահություն, բժշկություն, տեխնիկական գիտությունների բնագավառում (շինարար, ճարտարապետ, ճարտարագետ), առողջապահական կազմակերպությունների կառավարման բնագավառում, հետբուհական կրթությունը կամ մագիստրոսի աստիճանը ցանկալի է,
  • հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ,
  • Հայաստանի Հանրապետության առողջապահական բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի կառուցվածքի և ենթակառույցների իմացություն, ներկայիս իրավիճակի, խնդիրների, և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
  • ՀՀ մարզային առողջապահական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեության հնարավոր տարբերակների գնահատման, բժշկական հաստատությունների գործունեության վերլուծության և կարիքների գնահատման կարողություն,
  • ՀՀ քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն, “Mulberry” համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է
  • Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ

Մրցույթը տեղի կունենա 2 փուլով` փաստաթղթային փուլ և հարցազրույց:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող գրասենյակ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի շենք, 5-րդ հարկ)` մինչև 2022 թվականի հուլիսի 20-ը, ժամը 17:00: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 25-ին հիմնարկի գրասենյակում:

Մրցույթի հարցազրույցի փուլն անցած թեկնածուները կտեղեկացվեն Էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն թեկնածուի կողմից անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Հեռ.: 29-75-37, 29-75-38