Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրի շրջանակներում 2015թ․-ից մեկնարկել է զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել վերոնշյալ ոչ վարակիչ հիվանդությունները: 2022թ․-ից սքրինիգային հետազոտությունները կշարունակվեն իրականացվել պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
ՀՀ բոլոր քաղաքացիները, դիմելով իրենց տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, կարող են ԱՆՎՃԱՐ անցնել նշված հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված հետազոտությունները:


