Ս․թ․ հուլիսի 22-ին ՀՀ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ և «Յուրոմեդպրոջեքթ» ՍՊԸ ՀՁ-ի միջև կնքվեց պայմանագիր՝ սքրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով մամոգրաֆիայի շարժական սարքի ձեռքբերման վերաբերյալ: 
Շարժական մամոգրաֆի ձեռք բերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2018թ. ստորագրված Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: