Ողջունում ենք Ձեզ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ) պաշտոնական կայքում:

ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար:
ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ի թիմը որդեգրել է թափանցիկ, հրապարակային գործելաոճ, որի հրամայականով կայքը նորացվել է: 
Կայքում ներկայացվող տեղեկատվությունն այժմ մատուցվում է նորովի, այն է՝ հնարավորինս մատչելի և բովանդակային: Այստեղ Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթանալ մեր ընթացիկ, ինչպես նաև ավարտված աշխատանքներին: Մասնավորապես, կայքում Դուք հնարավորություն ունեք ստանալ տեղեկություններ անցկացվող մրցույթների, ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին:
Մենք կարևորում ենք հանրության կարծիքն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ի կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում, ինչը բխում է մեր որդեգրած գործելաոճի տրամաբանությունից: Ուրախ կլինենք ստանալ Ձեր առաջարկությունները, դիտողությունները և հարցերը մեր աշխատանքի վերաբերյալ: 
Ապավինելով Ձեր ակտիվ այցելություններին՝ հուսով ենք, որ կայքէջը մեր փոխադարձ շփումը կդարձնի ավելի արդյունավետ և մատչելի, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծրագրերի անշեղ իրականացմանը: