Օգոստոսի 4-ին Առողջապահական ԾԻԳ-ի մասնագետները, շինարարական աշխատանքների իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ այցելեցին Սևան քաղաք` նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցման մեկնարկն ազդարարելու առաքելությամբ: Բժշկական կենտրոնի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ շինարարական աշխատանքները որևէ կերպ չեն խոչնդոտելու պոլիկլինիկայի բնականոն աշխատանքներին: Սևանի քաղաքապետարանի և համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին տեղի աշխատուժի հնարավորինս լայն ներգրավելու, ինչպես նաև շինհրապարակի սահմանազատման ու շինարարական աղբի պատշաճ տեղափոխման հարցերը: Արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ամսվա ընթացքում: