ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկում փետրվարի 20-ին տեղի ունեցավ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։
2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել ՀայՆախագիծ ԲԲԸ-ն: 
Մարտունու նոր բժշկական կենտրոնը, բաղկացած բազմաֆունկցիոնալ հիվանդանոցից և պոլիկլինիկական հատվածից, հնարավորություն կընձեռի Մարտունու տարածաշրջանի շուրջ 89. հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ, իսկ Վայոց ձորի մարզային բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը կսպասարկի Վայոց ձորի մարզի շուրջ 49.6 հազար բնակչությանը։