ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը («Պատվիրատու») հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին («Խորհրդատուներ») արտահայտել իրենց հետաքրքրությունը ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունի բժշկական կենտրոն» ՓԲԸ կառուցման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման վերաբերյալ: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ նշված ծառայությունները մատուցելու համար (կազմակերպության մասին տվյալներ, փորձառություն իրականացված նմանատիպ ծառայությունների մատուցման մեջ, նմանատիպ ծառայությունների նկարագրություն, ծառայությունների մատուցման հնարավորություն, բրոշուրներ և այլն): Մրցույթի պայմաններ