Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում (Ճապոնիա) մասնակցել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ասիայի ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդամ-պետությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Աշխատաժողովին ներկայացվել են զարգացող երկրների փորձը Ասիայի ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ, քննարկվել Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Գլոբալ ֆոնդի, Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործընկերների հետ հնարավոր համագործակցության եզրերը` համատեղ ներդրումներ, տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով: Ասիական զարգացման բանկը, իր 2030թ. ռազմավարության, իսկ Ճապոնիայի միջազգային համագործակցություն գործակալությունը Կայուն զարգացման նպատակների շրջանակում, հանձնառություն են ստանձնել շարունակական աջակցություն տրամադրելու զարգացող անդամ երկրներին` առողջությունը բարելավելու և համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու համար: Այցի շրջանակում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Քրիստինե Սարգսյանը հյուրընկալվել են Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտի ներկայիս բարեփոխումների ընթացքը, արծարծվել են առողջապահության նախարարության առաջնահերթ ուղղությունների կյանքի կոչման առկա խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու երկու երկրի համագործակցությունը` առողջապահության ոլորտի աշխատանքներում հնարավոր ներդրումային ծրագրերի, ճապոնացի և կորեացի գործընկերների ներգրավման ուղղությամբ:Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Ասիական զարգացման բանկի առողջապահական ծրագրերի ղեկավար Պատրիկ Օսեվեին և Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Ռիե Հիռաոկային: Կողմերը քննարկել են ներկայումս իրականացվող տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև առողջապահության ֆինանսավորման ոլորտում բժշկական ծառայությունների որակի զարգացման հայեցակարգի մշակմանն առնչվող հարցեր:
Վերջին գրառումները
- Մարտունին նոր բժշկական կենտրոն կունենա
- 08.05.2021թ.- ին ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցները հերթական այց են կատարել «Մարտունու բժշկական կենտրոն»-ի կառուցման շինարարական հրապարակ՝ աշխատանքերի ընթացքը և որակը գնահատելու նպատակով։
- Վանաձորում մեկնարկում ենք կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը
- 🎗Մեր մամոգրաֆը ուղևորվեց դեպի Լոռու մարզ։
- 2014թ․-ին կառուցվել է Բագրատաշենի ԱԱՊԿ-ն
Պահոցներ
- Հուլիսի 2022
- Մայիսի 2021
- Փետրվարի 2021
- Օգոստոսի 2020
- Հուլիսի 2020
- Հունիսի 2020
- Մայիսի 2020
- Փետրվարի 2020
- Հունվարի 2020
- Դեկտեմբերի 2019
- Օգոստոսի 2019
- Հուլիսի 2019
- Հունիսի 2019
- Նոյեմբերի 2018
- Հոկտեմբերի 2018
- Հունիսի 2018
- Ապրիլի 2018
- Մարտի 2018
- Հունվարի 2018
- Դեկտեմբերի 2017
- Հունիսի 2017
- Նոյեմբերի 2016
- Սեպտեմբերի 2016
- Օգոստոսի 2016
- Հուլիսի 2016
- Հունիսի 2016
- Մարտի 2016
- Փետրվարի 2016
- Դեկտեմբերի 2015
- Հոկտեմբերի 2015
- Հուլիսի 2015
- Ապրիլի 2015
- Հունիսի 2014
- Փետրվարի 2014
- Հունվարի 2013
Վերջին մեկնաբանությունները