2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, սանավիացիայի համար նախատեսված վայրէջքուղով, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ազգաբնակչությանը:
Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում:
Կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են «Հայնախագիծ» ԲԲԸ կողմից, իսկ կառուցման շինարարական աշխատանքները կիրականացվեն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ և «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ համատեղ գործունեությամբ հանդես եկող կազմակերպությունների կողմից:
Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում եմ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։