Համաշխարհային բանկի առողջապահական թիմը այցելեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցվող Սևանի ԲԿ-ի շինհրապարակ: Նորակառույց Սևանի բժշկական կենտրոնը կունենա 2800 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի հիվանդանոցային նոր մասնաշենք, կհագեցվի հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 03.08.2016թ., իսկ ավարտը նախատեսվում է 03.08.2018թ.: Ներկայում իրականացվել է շինարարական աշխատանքների շուրջ 26%-ը: