Ներկայում մարզային հիվանադանոցային համակարգի հետագա զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցի և Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքները: 
Վայոց ձորի հիվանդանոցի  /կառուցում2019 թվականի փետրվարին մեկնարկել են Վայոց ձորի մարզային տիպային հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, հետագայում բուժհաստատությունը կհագեցվի նաև նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Վայոց ձորի մարզային հիվանդանոցը (շուրջ 3600 քմ տարածք) նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականի վերջում: Արդյունքում կգործի 36-մահճակալանոց բազմաֆունկցիոնալ արդիականացված հիվանդանոցը, որը կտրամադրի ստացիոնար ծառայություններ ՀՀ Վայոց ձորի մարզի շուրջ 49.0 հազ բնակչությանը:
Մարտունու ԲԿ /կառուցում2019 թվականի փետրվարին մեկնարկել են Մարտունու ԲԿ-ի տիպային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնց ավարտից հետո կմեկնարկեն կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, հետագայում բուժհաստատությունը կհագեցվի նաև նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Մարտունու ԲԿ (շուրջ 4280 քմ տարածք) նախատեսվում է շահագործման հանձնել 2021 թվականի վերջում: Արդյունքում կգործի 55-մահճակալանոց հիվանդանոցը, որը կտրամադրի ստացիոնար և ամբուլատոր ծառայություններ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի շուրջ 88.6 հազ բնակչությանը:

  • Ավարտված են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացված
  • ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ԲԿ վերակառուցման և Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ կառուցման շինարարական աշխատանքները և հագեցումը ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Արդիականացված կենտրոնները շահագործման են հանձնվել 2018 թվականի հոկտեմբերին:
  • 2018 թվականի նոյեմբերին շահագործման հանձնած ՀՀ Լոռու մարզի Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնին տրամադրվել են արդի բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ, որոնք ապահովում են երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայությունների տրամադրումը տեղում (այդ թվում մի շարք սարքավորումներ, որոնք նախկինում չկային Լոռու մարզում, մասնավորապես՝ անգիոգրաֆ, համակարգչային շերտագրման սարք, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ներերակային լազերային կոագուլացիայի սարք և այլ):
  • ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական (յոթհարկանի) մասնաշենքի հիմնանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (եռահարկ) մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները: Կենտրոնը շահագործման է հանձնվել 2016 թվականին: