ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկ
Թափուր պաշտոնի անվանումը` ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԱԾԻԳ) տնօրենի տեղակալ առողջապահական համակարգի արդիականացման գծով
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` առողջապահական համակարգի արդիականացման գծով ԱԾԻԳ տնօրենի տեղակալը պատասխանատու է ծրագրերի շրջանակներում իրականացվող հետևյալ աշխատանքների համակարգման համար․
ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման պլանավորում, ծառայությունների տեղակայում, կարիքների գնահատում, կազմակերպությունների օպտիմալ կառուցվածքի և մարզերում առողջապահական օպտիմալ համակարգի սահմանում,
ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների համակարգում (նախագծում, շինարարություն), այդ թվում` հաստատությունների արդիականացմամբ և շինարարական աշխատանքների անմիջական վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների և խորհրդատուների, շին․ հրապարակներում աշխատանքների որակի տեխնիկական վերահսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքի համակարգում,
շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանման, սոցիալական ազդեցության գնահատման, բնապահպանական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդեռային բռնության ռիսկերի կառավարման համակարգում,
ծրագրերի շրջանակներում ձեռք բերվող բժշկական սարքավորումների և կահույքի, ինչպես նաև այլ ապրանքների գնման, ընդունման, բաշխման և տեղադրման համակարգում։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք հիմնարկ պետք է ներկայացնեն.
գրավոր դիմում` հիմնարկի կողմից տրամադրված ձևի համաձայն,
ինքնակենսագրություն/CV,
համապատասխան բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի/ների պատճեն,
հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը (ՀՀ կառավարության 15․02․2019թ․ թիվ 98-Ն որոշում),
հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
հայտարարություն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող օտար լեզվի (լեզուների) տիրապետելու մասին,
հայտարարություն այն մասին, որ չի դատապարտվել հանցագործության համար կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,
արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
️️մեկ լուսանկար` 3X4 չափսի,
անձնագրի պատճենը,
2 բնութագիր (երաշխավորագիր),
աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Պահանջվող պարտադիր որակավորումը.
Բարձրագույն կրթություն հետևյալ բնագավառներից որևէ մեկում․ հանրային առողջապահություն, բժշկություն, տեխնիկական գիտությունների բնագավառում (շինարար, ճարտարապետ, ճարտարագետ), առողջապահական կազմակերպությունների կառավարման բնագավառում, հետբուհական կրթությունը կամ մագիստրոսի աստիճանը ցանկալի է,
հանրային ծառայության առնվազն 2 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 3 տարվա աշխատանքային ստաժ,
Հայաստանի Հանրապետության առողջապահական բնագավառը կանոնակարգող օրենսդրական դաշտի, առողջապահական համակարգի կառուցվածքի և ենթակառույցների իմացություն, ներկայիս իրավիճակի, խնդիրների, և իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
ՀՀ մարզային առողջապահական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեության հնարավոր տարբերակների գնահատման, բժշկական հաստատությունների գործունեության վերլուծության և կարիքների գնահատման կարողություն,
ՀՀ քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրության իմացություն,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի գերազանց իմացությունը ցանկալի է,
Համակարգչային ծրագրերի (Microsoft Office) իմացություն, “Mulberry” համակարգով աշխատելու ունակությունը ցանկալի է
Մարդկանց հետ շփվելու, անհատական և թիմային աշխատանքներ իրականացնելու ունակություններ
Մրցույթը տեղի կունենա 2 փուլով` փաստաթղթային փուլ և հարցազրույց:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող գրասենյակ (ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի շենք, 5-րդ հարկ) ` մինչև 2021 թվականի մարտի 5-ը, ժամը 17:00: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մարտի 11-ին հիմնարկի գրասենյակում:
Մրցույթի հարցազրույցի փուլն անցած թեկնածուները կտեղեկացվեն Էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն թեկնածուի կողմից անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: