ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկ,
Թափուր պաշտոնի անվանումը` ՀՀ ԱՆ «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ ԱԾԻԳ) տնօրենի օգնական/թարգմանիչ,
Առաջադրանքի նպատակն է աջակցություն ցուցաբերել ԱԾԻԳ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում տարվող առօրյա աշխատանքներին, իրականացնել անհրաժեշտ թարգմանություններ։
Աշխատանքների շրջանակը ներառում է հետևյալը․

ԱԾԻԳ մուտքագրվող և ելքագրվող փաստաթղթերի գրանցում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում ԱԾԻԳ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստի և Mulberry համակարգի միջոցով, վերահսկողություն սահմանված ժամկետների նկատմամբ, պաշտոնական գրությունների կազմում

Գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերեն և ռուսերեն լեզուներով,

Հանդիպումների կազմակերպում

ԱԾԻԳ-ի պաշտոնական կայքի, սոցիալական էջի վարում, իրականացվող միջոցառումների և ծրագրերի հանրային իրազեկում
Պահանջվող պարտադիր որակավորումը.

Բարձրագույն կրթություն,

Ադմինիստրատիվ աշխատանքի փորձառություն

Հայերեն լեզվի գերազանց իմացություն,

Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացության բարձր մակարդակ,

Փաստաթղթաշրջանառության ժամանակակից համակարգերի /Mulberry, outlook/ իմացություն,

Համակարգչային տեխնիկայով աշխատելու /համակարգիչ /word, excel, power point և այլն/, ֆաքս, սքան և այլն) ունակություն,

Պատասխանատվության բարձր զգացում, արագ կողմներեշվելու կարողություն