«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագիր

Բաղադրիչ 1. ԱԱՊ հաստատություններում ՄՄԱ և ՈՎՀ ծառայությունների բարելավմանն ուղղված կատարողականի վրա հիմնված խրախուսական վարձատրություն

Այս բաղադրիչը կազմված է երկու հետևյալ ենթաբաղադրիչներից.

Ենթաբաղադրիչ 1.1. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում (ԿՀՖ) ՄՄԱ և ՈՎՀ ծառայությունների համար

Այս ենթաբաղադրիչի ներքո, ծրագրի ֆինանսավորումը կմիանա բոլոր ԱԱՊ հաստատություններին Կառավարության կողմից տրամադրվող ԿՀՖ սխեմայի համաֆինանսավորմանը: Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեման բաղկացած կլինի երկու մասից.

  1. սկրինինգային մաս` իրականացված ՄՄԱ և ՈՎՀ սկրինիգային թեստերի արժեքի լրիվ փոխհատուցում (յուրաքանչյուր թեստի դիմաց)
  2. ԿՀՖ խրախուսական վարձատրության տրամադրում` կատարողականի ցուցանիշների փաստացի իրականացման դեպքում:

Ենթաբաղադրիչ 1.2. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի իրականացում և հզորությունների ստեղծում

Այս ենթաբաղադրիչը կֆինանսավորի ա. ԿՀՖ սխեմայի իրականացման և հզորությունների ստեղծման գործառնական ծախսերը` հիմնական շահառուների համար, բ. ԱԿՏՀ-ի բարելավում, որը հնարավորություն կընձեռի իրականացնել կատարողականի նոր ցուցանիշների հաշվետվողականությունը և վերահսկումը, և գ. սկրինիգների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներ ԱԱՊ մատակարարներին և ՈՎՀ կառավարում: Ի լրումն, որպես կարողությունների հզորացման միջոց, այս ենթաբաղադրիչը ուղղված կլինի նաև առողջության խթանման աշխատանքների, մասնավորապես ՈՎՀ առնչվող հիմնական ռիսկերի մասին հանրության իրազեկման աշխատանքներին: Ենթաբաղադրիչը կֆինանսավորի նաև համազգային հանրային քարոզարշավներ ուղղված առողջ ապրելակերպի խթանմանը և հիմնական ՈՎՀ ռիսկային գործոնների կանխարգելմանը (սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, վարակիչ գործոններ և ծխախոտի օգտագործում):