Կայացավ ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և ծրագրի իրականացման պատասխանատու թիմի հերթական այցը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոն, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Ներկայում իրականացվել է աշխատանքների շուրջ 15%-ը: Մասնավորապես, ավարտվել են հատակի և տանիքի ծածկերի բետոնացման և ընթացքի մեջ են միջնապատերի կառուցման, ներքին էլեկտրական ցանցերի, կոյուղու և արտաքին գազատարի անցկացման, արտաքին պարիսպի երեսպատման, օդափոխության համակարգի, ինչպես նաև արտաքին պատուհանների տեղադրման աշխատանքները: |
Վերջին մեկնաբանությունները