(+374 10) 29 75 37, 29 75 38 info@healthpiu.am

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ տրվել է Արտաշատի հիմնանորոգված բուժկենտրոնի շահագործման մեկնարկը: Բուժկենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: «Այսօր շահագործման ենք հանձնում ևս մեկ մարզային, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Սա նշանակում է, որ  ևս շուրջ 90 հազար բնակչության հետայսու կմատուցվեն որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ: Սա նշանակում է, որ դուք կխնայեք ժամանակ ու ծախսեր և կխուսափեք բուժման համար մայրաքաղաք հասնելու անհարմարությունից»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ առողջության պահպանման առաջնային օղակում հաջորդ տարի աշխատավարձերը կբարձրանան ևս շուրջ 15%-ով: «Կասեք` քիչ է: Այո, շատ չէ, բայց ամիսների ընթացքում 30 տոկոսով բարձրացումն արդեն տեղաշարժ է: Ու սրանով կանգ չենք առնում: Բյուջեի միջոցների վերաբաշխմամբ ֆինանսական հավելյալ միջոցներ ենք ուղղել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանը, երեխաների բուժօգնությանը և շտապօգնությանը: Եկող տարի այս միջոցները կրկին աճելու են: Այո, սա էլ չի երաշխավորում առողջապահական ծախսերի ամբողջական ծածկում, բայց դրական տեղաշարժ է: Իրական և արհեստածին դժգոհությունները քիչ չեն: Ամեն օր ենք ստանում դրանք, բազմաթիվ խնդիրների ենք տեղյակ: Իսկ մինչ դուք ականատես կլինեք արդյունքներին, հավատացնում եմ, որ առաջնորդվում ենք նոր սկզբունքներով ու նոր ծրագրերով: Չեն լինելու այս կամ այն կերպ արտոնյալ կարգավիճակ ունեցող բուժհաստատություններ։ Ոլորտում ստվերային դրամաշրջանառության դեմ պայքարն անզիջում է լինելու»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:Կառավարության որոշման հիման վրա Արտաշատի պոլիկլինիկան, Արտաշատի հիվանդանոցը, Արտաշատի ծննդատունը, Արտաշատի հակատուբերկուլոզային դիսպանսերը միաձուլման ձևով վերակազմակերպվել են «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ մահճակալների ընդհանուր թիվը 275-ից կրճատելով 130-ի: Այսպիսով` ապահովվել է դրանց տեղակայման արդյունավետությունն ու մատչելիությունը, կրճատվել են կրկնվող անարդյունավետ ծառայությունները, ազատվել  և կոնսերվացվել է վարչական տարածք: Արդիականացման գործընթացում կառուցվել են ջրամբար և նոր պոմպակայան: Տեղադրվել է բժշկա¬կան 3 նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթա¬կա¬ռուց¬վածք¬ները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուց¬ման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժ¬վել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխու¬թյան, քույրա¬կան ազդական¬չի, հակա¬հրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ¬չա¬յին ու հեռախոսա¬կապի ներքին ցան¬ցերը: Տեղադրվել են ջեռուց¬ման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտ¬րոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցան¬կա¬պատի կառուցում: Արտաշատի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն բաժանմունքներ, գործում է ինտենսիվ թերապիայի ծառայություն, ախտորոշիչ բաժանմունք՝ ներառյալ լաբորատորիա:Ծրագրի շրջանակներում Արտաշատի ԲԿ-ն հագեցվել է նաև ժամանա¬կա¬կից բժշ¬կա-կան սարքավորումներով, կահույքով և պարագաներով, մասնավորապես, բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, թոքերի արհես¬տա¬կան օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար: Որոշ սարքավորումներ էլ հատկացվելու են առաջիկայում:Արդիականացված բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատկապես Արտաշատի տարածաշրջանի շուրջ 90 հազար բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:Վարկային ծրագրի շրջանակներում ներդրվել է 2 մլրդ 89.5 մլն դրամ ներդրում, որից ՀՀ կառավարության միջոցներից` 417.9 մլն (20%), Համաշխարհային բանկի վարկային միջոցներից՝  1 մլրդ 671.6 մլն (80%):Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.- Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 40.7մլն դրամ,      — Երկու մասնաշենքի հիմնանորոգում` 1 մլրդ 545.6 մլն դրամ,- Բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 341.7 մլն դրամ,             — Բժշկական կահույքի մատակարարում` 161.5 մլն դրամ: