«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագիր
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկ (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ) Հետաքրքրություն ներկայացնելու հրավեր
(Խորհրդատվական ծառայություններ-Անհատ խորհրդատուի ընտրություն)
Անհատ խորհրդատու՝ շրջակա միջավայրի և սոցիալական պահպանման աջակցության հարցերով
📌Ծածկագիր: CR4/B-C/IC/037-21
Իրավասություն: Բոլոր խորհրդատուները, որոնք համապատասխանում են նշված պահանջներին
⏳Սկիզբ: 15 Հունիսի, 2021թ․
⏳Տևողություն: 12 ամիս, հնարավոր երկարացումով
Տեղակայում: Երևան, ՀՀ
Աշխատանքի նկարագիր: Սույնով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է Անհատ խորհրդատուի՝ շրջակա միջավայրի և սոցիալական պահպանման աջակցության և համակարգման նպատակով միանալ թիմին։
Աշխատանքային պարկատանություններ:
✅ Համագործակցելով թիմի մյուս անդամների հետ ապահովել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման/շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումը՝ համաձայն յուրաքանչյուր օբյեկտի համար մշակված Շրջակա միջավայրի կառավարման պլանների, նրանց համապատասխանությունը «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրում ընդգրկված Շրջակա միջավայրի կառավարման կառուցվածքին (EMF) և ծրագրով հաստատված Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը,
✅ Համագործակցելով թիմի մյուս անդամների հետ՝ ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատություններում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել տարեկան հանրային քննարկումներ ընթացիկ աշխատանքների իրականացման արդյունքների վերաբերյալ՝ ներգրավելով բնակչության խոցելի խմբերին։
✅ Իրականացնել այցելություններ ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շինհրապարակներ՝ բնապահպանական և սոցիալական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդերային բռնության ռիսկերի կառավարման համակարգման նպատակով։
✅ Գրանցել շինհրապարակ կատարած այցերի արդյունքները, բացահայտված բնապահպանական խնդիրներն ու առաջարկությունները, առկա խնդիրների լուծման առաջընթացը: Ապահովել ներկայացվող բնապահպանական մոնիտորինգի ամսական հաշվետվությունների որակը, ներառյալ լուսանկարները՝ ըստ մշակված ձևաչափի:
✅ Բողոքների լուծման մեխանիզմի կառավարում, ներառյալ ծրագրի շրջանակներում առաջացած սոցիալական, այդ թվում գենդերային, բողոքների/հարցումների գրանցումն ու արձագանքումը։
✅ Շինարարական աշխատանքներ իրականացնող Կապալառու կազմակերպության անձնակազմին ներկայացնել Վարքականոնագիրը, ապահովել անձնակազմի ծանոթացումը վերջինիս հետ։
✅ Շինարարական աշխատանքներ իրականացնող Կապալառու կազմակերպության անձնակազմի շրջանում գենդերային խնդիրների վերաբերյալ կազմակերպել դասընթացներ՝ ներկայացնելով պրեզենտացիա, ինչպես նաև իրականացնել գիտելիքի ստուգման հարցումներ դասընթացից հետո:
Պահանջվող որակավորում:
✅ Բարձրագույն կրթություն;
✅ Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն բնապահպանության ոլորտում;
✅ Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ինչպես նաև Անգլերեն և Ռուսերեն լեզուների մասնագիտական բավարար իմացություն;
✅ Microsoft Office, մասնավորապես WORD, EXCEL ծրագրերի գերազանց իմացություն։
Վարձատրություն: Մրցակցային
Դիմելու Գործընթաց: Հետաքրքրված խորհրդատուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) և ուղեկցող նամակները (cover letter)` [email protected] և [email protected] էլ․ փոստերին, վերնագրում հստակ նշելով “Environmental and social specialist, CR4/B-C/IC/037-21”։
Սկսած: 17 Մայիսի, 2021թ․
⏳Վերջնաժամկետ: 31 Մայիսի, 2021թ․
🔘Կազմակերպության մասին: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ը հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: