(+374 10) 29 75 37, 29 75 38 info@healthpiu.am

Այսօր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ պարոն Արսեն Դավթյանը և Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակի տնօրեն պարոն Հայկ Սայադյանը պաշտոնական հանդիպում ունեցան Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ պարոն Քանգ Դոտաեի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում պարոն Դոտաեն նշել է, որ հանդիպումը կարելի է համարել ՀՀ առողջապահության նախարարության հետ հարաբերությունների պատմական մեկնարկ: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել առողջապահության ոլորտի ամենատարբեր բնագավառներում համագործակցության գործնական պայմանավորվածություններ:

Առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը և  ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանը պաշտոնական այցով գտնվում են Կորեայի Հանրապետությունում:  Այսօր Ասիական զարգացման բանկի աշխատաժողովի շրջանակներից դուրս պաշտոնական հանդիպում է կայացել Կորեայի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարարի տեղակալ Քանգ Դոտաեի գլխավորությամբ: «Այս հանդիպումը կարելի է համարել Հայաստանի առողջապահության նախարարության հետ հարաբերությունների ձևավորման պատմական մեկնարկ»,- նշել է  Քանգ Դոտաեն: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել ոլորտի ամենատարբեր բնագավառներում`այդ թվում  էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ, նաև քննարկվել են Հայաստանում` առողջապահության բնագավառում ներդրումների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Կորեայում մշակված տեխնոլոգիական լուծումների օգտագործումը մեր երկրում: Հարկ է նշել, որ  Կորեայի Հանրապետության և անկախ Հայաստանի պատմության մեջ առողջապահության նախարարությունների պաշտոնական առաջին հանդիպումն է: