ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 2014 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերազինված Ալավերդու ԲԿ-ի հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի բացման հանդիսավոր արարողությունը` առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նորաբաց կենտրոնը օժտված է լայն բուժական և ախտորոշիչ ծառայություններով, ինչը հնարավորություն է ընձեռում ազգաբնակչությանը մատուցել բարձրորակ բժշկական օգնություն տեղում իրենց բնակավայրերին մոտ: