Armenian|  English

Նորություններ



Առողջապահության նախարարությունն իրականացնում է բժիշկների թափուր հաստիքների համալրման աշխատանքներ` մեծապես կարևորելով հանրապետության ողջ տարածքում առողջապահության համաչափ զարգացումը, ինչի նախապայմաններից մեկը մարզային բուժհաստատությունները որակյալ կադրերով համալրելն է:






23.08.18

ՀՀ առողջապահության նախարարի այցը Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ















02.08.18

Եվրասիական զարգացման բանկի կողմից «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կատարելագործում» ծրագրով Հայաստանին տրամադրվել է 1 մլն դոլարի դրամաշնորհ: Դրամաշնորհի շրջանակներում ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ:







02.08.18

ՀՀ առողջապահության նախարարի այցը Սևանում կառուցվող բժշկական կենտրոն:











01.08.18

2018 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Հարություն Հարությունյանը և ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանն Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի անձնակազմին ներկայացրին նորանշանակ ԱԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Սայադյանին:







11.07.18

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին:







22.06.18

Շանթ հեռուստաընկերության ԲՈՒԺ ԻՆՖՈ ծրագիրն անդրադարձել է կանանց շրջանում իրականացվող արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրին:







19.06.18

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին` խնդիր է դրել լուծել կենսական նշանակության մի հարց. Հայաստանում բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած քաղաքացի պետք է ունենա հիվանդանոցային բուժման հնարավորություն։ «Ցավոք, պետական պատվերի համակարգը սպառել է իրեն, և մենք պետք է փորձենք այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի կարողանանք լուծել ռազմավարական նշանակության այդ հարցը»,-ասել է վարչապետը։




15.04.18

Լևոն Ալթունյանն Ադաննա Ճուկվումային ընդհանուր գծերով ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները։ Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավարը, բարձր գնահատելով նշված ծրագրերի իրականացումը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև համակարգային բարեփոխումներին






12.04.18

Համաշխարհային բանկի առողջապահական թիմը այցելեց Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի շրջանակներում վերակառուցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի շինհրապարակ:






06.04.18

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հետ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու գործընթացին վերաբերող հարցեր:



06.04.18

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ապրիլի 4-ին ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա երեք տարիների ընթացում իրականացվելիք աշխատանքները:






04.04.18

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Վայոց ձոր կատարած աշխատանքային այցը տեղի բնակչության և հատկապես բուժաշխատողների համար նշանավորվել է ուրախալի լուրով: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն որոշումը կայացվել է և շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները:






17.03.18

Քրիստինե Սարգսյան. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Ինստիտուցիոնալ զարգացման բաղադրիչի համակարգող Ի՞նչ հիվանդությունների մասին է խոսքը և ովքե՞ր կարող են մասնակցել այդ ծրագրին:






09.02.18

2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:






17.01.18

ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանի հարցազրույցը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի վերաբերյալ:














20.12.17

2017 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ կայացավ Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին առաքելության այցի արդյունքները։







19.12.17

Ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային անվճար հետազոտությունների իրականացման մասին խոսում են բժիշկները և քաղաքացիները:







18.12.17

2017 թվականի դեկտեմբերի 15-ին Համաշխարհային բանկի առաքելության առողջապահական թիմը աշխատանքային այցով ժամանեց ՀՀ Գեղարքունիքի մարզում կառուցվող Սևանի բժշկական կենտրոնի շինհրապարակ: Բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների պայմանագիրը կնքվել է 2016թ. օգոստոսի 3-ին, պայմանագրի ավարտը նախատեսվում է 2018թ. օգոստոս ամսին: 2017 թ. դեկտեմբեր 31-ի դրությամբ կատարված է շինարարական աշխատանքների շուրջ 68%





16.12.17

«Կենտրոնի առավոտը» հեռուստածրագիրը լուսաբանում է ՈՎՀ սքրինինգային ծրագրի իրականացումը:







14.12.17

2015 թվականից Հայաստանում իրականացվում են ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիր:







11.12.17

ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում շարունակվում են ՈՎՀ սկրինինգային հետազոտությունները:







04.12.17

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀՀ ԱՆ Առողջապահական ԾԻԳ-ը միացավ շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին: Երևանի բանուկ փողոցներում քաղաքացիներին բաժանվեցին շաքարային դիաբետի, հիվանդության զարգացման ռիսկային գործոնների և առողջ ապրելակերպի մասին տեղեկատվական նյութեր։


14.11.17

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի առաքելության այցի արդյունքները ամփոփվեցին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում:





20.06.17

Համաշխարհային բանկի առողջապահական թիմը այցելեց Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի շրջանակներում վերակառուցվող Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի շինհրապարակ: Արտաշատի բժշկական կենտրոնը սպասարկում է 90.4 հազար բնակչություն՝ 130 մահճակալային ֆոնդով շահագործման կհանձնվի 2018 թվականի սեպտեմբեր ամսին:





14.06.17

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատան բուժամբուլատորիան այսօր հյուրընկալեց Համաշխարհային բանկի Հայաստան առաքելության առողջապահական թիմի անդամներին:









14.06.17

Համաշխարհային բանկի առողջապահական թիմը այցելեց «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում կառուցվող Սևանի ԲԿ-ի շինհրապարակ: Նորակառույց Սևանի բժշկական կենտրոնը կունենա 2800 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի հիվանդանոցային նոր մասնաշենք, կհագեցվի հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 03.08.2016թ., իսկ ավարտը նախատեսվում է 03.08.2018թ.: Ներկայում իրականացվել է շինարարական աշխատանքների շուրջ 26%-ը:




14.06.17

Համաշխարհային բանկի առողջապահական թիմը Հայաստան առաքելության այցի շրջանակներում այցելեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ, ծանոթալով կենտրոնի շենքային անմխիթար պայմաններին և մատուցվող ծառայություններին:

ՀՀ Գեղարքունիքի մարզում Համաշխարհային բանկի առողջապահական թիմի շրջայցի հաջորդ կանգառը Գավառի արդիականացված բժշկական կենտրոնն էր:





14.06.17

ՀՀ Առողջապահության Նախարար Լևոն Ալթունյանի այցը Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցվող մասնաշենքի շինհրապարակ









17.03.17

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գեղարքունիքի մարզի Սևանի Բժշկական կենտրոնի նոր կառուցվող մասնաշենքի շինհրապարակ:









17.03.17

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկած սկրինինգային հետազոտությունները շարունակվում են։ Բնակչության ռիսկային խմբերում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագիրը բխում է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարություններից, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման նպատակներով սահմանված թիրախներից:

11.01.17

Շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը։ ՀՀ Նախագահի՝ տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ շահագործվել է Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը։ Արդիականացվել և ամենավերջին սերնդի բժշկական սարքավորումներով է հագեցվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: Ստեղծված հնարավորությունները կնպաստեն արյան չարորակ հիվանդությունների բուժման արդյունավետության բարձրացմանը.

16.12.16

2016 թվականն արդյունավետ էր. Նելսոն Զուլոյանը ներկայացնում է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները








12.12.16

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վերահսկումը առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող սքրինինգային հետազոտությունների միջոցով






12.11.16

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը:







08.11.16

Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար, առողջապահության գլխավոր մասնագետ Սուսաննա Հայրապետյանի և «Հայաստանում արդյունավետ և ներառական համընդհանուր առողջապահական ծածկույթի (ՀԱԾ) ապահովման» առաջադրանքի թիմի ղեկավար, առողջապահության ոլորտի տնտեսագետ Ռուզել Ֆ. Լավադոնի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ




13.10.16

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող և արդեն կյանքի կոչված ծրագրերին։






12.10.16

Նախարար Ալթունյանի առաջին այցը պր. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն








06.10.16

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում նախարար Արմեն Մուրադյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ում գլխավորությամբ կյանքի են կոչվել մի շարք կարևոր ծրագրեր առողջապահության բնագավառում:

Միևնույն ժամանակ, ողջունում ենք նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին՝ այս կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակությամբ: Նախարար Ալթունյանին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք` ի նպաստ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման:

28.09.16

Անվճար սքրինինգային հետազոտություններ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2015 թվականի հունվարից, հանրապետության ողջ տարածքում մեկնարկած «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» ծրագրի շրջանակներում, բնակչության ռիսկային խմբերում իրականացվում են զանգվածային սքրինինգներ, որոնք միտված են մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանը: ՀՀ առողջապահության և արդարադատության նախարարների համատեղ հրամանի համաձայն` բոլոր քրեակատարողական հիմնարկներում գտնվող շուրջ 1,700 դատապարտյալներն ու կալանավորված անձինք ևս հնարավորություն կունենան անցնելու զարկերակային գերճնշման, արյան մեջ քաղցի գլյուկոզի որոշման սքրինինգային հետազոտություններ: Իսկ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք կանցնեն նաև արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված հետազոտություններ (ՊԱՊ թեստ): Հատուկ այդ նպատակով վերապատրաստված մասնագետները, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում կայցելեն քրեակատարողական հիմնարկներ՝ նախանշված հետազոտությունները իրականացնելու նպատակով:

24.09.16

Արտաշատի բժշկական կենտրոնը վերակառուցվում է









23.09.16

Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Լոռա Բեյլիի և առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի այցը Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն






15.09.16

Արդեն շուրջ 813,000 քաղաքացիներ անցել են շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններ:






13.09.16

ՀՀ Վարչապետի այցն Ուռուցքաբանության Գերազանցության Հայկական Կենտրոն








06.09.16

Հայաստանում կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում, կգործի ցողունային բջիջների լաբորատորիա






05.09.16

Սևանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման մեկնարկային աշխատանքներին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ներկայում իրականացվում են տարածքի անվտանգության գոտու ցանկապատման եւ հիմքերի նախապատրաստման աշխատանքները։





18.08.16

Մեկնարկ տրվեց Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներին

Օգոստոսի 4-ին Առողջապահական ԾԻԳ-ի մասնագետները, շինարարական աշխատանքների իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ այցելեցին Սևան քաղաք` նոր հիվանդանոցային մասնաշենքի կառուցման մեկնարկն ազդարարելու առաքելությամբ: Բժշկական կենտրոնի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ շինարարական աշխատանքները որևէ կերպ չեն խոչնդոտելու պոլիկլինիկայի բնականոն աշխատանքներին: Սևանի քաղաքապետարանի և համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին տեղի աշխատուժի հնարավորինս լայն ներգրավելու, ինչպես նաև շինհրապարակի սահմանազատման ու շինարարական աղբի պատշաճ տեղափոխման հարցերը: Արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 24 ամսվա ընթացքում:








04.08.16

Ամփոփվեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված եռամյա սքրինինգային ծրագրի միջանկյալ արդյունքները

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում տեղի ունեցավ հանդիպում ԱԱՊ բուժհաստատությունների ղեկավարների հետ: Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրին 01.01.2016-30.06.2016թ. ժամանակահատվածում մարզում իրականացված սքրինինգների և վերջիններիս մշտադիտարկման արդյունքները: Քննարկվեցին սքրինինգների իրականացման վերաբերյալ առկա խնդիրները և խթանման հնարավոր ուղիները:






04.08.16

Աշխատանքներն ավարտման փուլում են

Ավարտին են մոտենում ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները: Այսօր, ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ»-ի տնօրեն՝ Նելսոն Զուլայանը, ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց կենտրոն ավարտական աշխատանքների վերահսկման նպատակով: Կենտրոնում ստեղծվել է նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Ներկայում, ընթանում են նորաստեղծ ծառայությունը իր տեսակով յուրահատուկ սարքավորումներով հագեցման գործընթացը, որը կավարտվի առաջիկա օրերին: Զուգահեռաբար, ավարտվում են Արյունաբանական կենտրոնի 6 բժիշկ-մասնագետների արտերկրյա վերապատրաստման դասընթացները: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո:

28.07.16

ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետների վերապատրաստումը Գերմանիայի Համբուրգ քաղաքի UKE համալսարանական կլինիկայում շարունակվում է:

Արյունաբանական կենտրոնի նորաստեղծ Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի մասնագետների երկրորդ խումբը 2016 թվականի հուլիսի 1-ից գտնվում է ոլորտի առաջատար UKE համալսարանական կլինիկայում` փորձի փոխանակման և փոխպատվաստմանն առնչվող ժամանակակից մոտեցումները մանրամասն ուսումնասիրելու նպատակով:
Կրթական ծրագրի երկրորդ փուլում շեշտը դրվում է երեխաների շրջանում ոսկրածուծի փոխպատվաստման առանձնահատկությունների ուսուցմանը` Հայաստանում այն հաջողությամբ իրականացնելու համար:
Հայաստանում Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծումն իրականացվում է Հայաստանի Առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո, իսկ ծրագրի բաղկացուցիչ մասերը հանդիսանում են ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրներից մեկը:

11.07.16

Մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները

Մեկնարկել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները
Կայացավ ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի և մասնագետների այցը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոն՝ ՀՀ Նախագահի տարածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տրվեցին մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, կապալառու ընկերության ղեկավարներին հանձնարարվեց պահպանել աշխատանքների բարձր տեմպը և սերտորեն համագործակցել բժշկական կենտրոնի ղեկավարության հետ:
Հիմնովին արդիականացված կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականի երկրորդ կիսամյակում:

08.07.16

Սկրինինգային և առողջապահական մյուս ծրագրերը շարունակվում են


Բնակչությանն առողջ պահելուն ուղղված ծրագրերի շրջանակում մեր երկրում 2015թ. սկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից անցած տարի իրականացվել է շուրջ 697 հազար սկրինինգային հետազոտություն: ՊԱՊ թեստի հետազոտության արդյունքներով շուրջ 6.5% դեպքերում արձանագրվել են բջջաբանական տարբեր աստիճանի շեղումներ։ Շաքարային դիաբետի սկրինինգի արդյունքներով նորմայից շեղումները կազմել են շուրջ 7.4%, իսկ զարկերակային գերճնշման սկրինինգի արդյունքում` շուրջ 9.0%: Այն քաղաքացիները, որոնց մոտ նորմայից շեղումներ են հայտնաբերվել, ընդգրկվել են ռիսկային խմբերում` վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:







07.07.16


«Առավոտ Լուսո» հաղորդման ընթացքում ներկայացվեց Հայաստանի հանրապետությունում իրականացվող ոչ-վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագիրը:





02.06.2016


Մեկնարկել է ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետների վերապատրաստման ծրագիրը՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի UKE համալսարանական կլինիկայում:







02.06.2016


Լոռու մարզի Ուռուտ համայնքում բացվեց առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքը: Կենտրոնը սպասարկելու է Ուռուտ և Սվերդլով համայնքների բնակիչներին:






11.05.2016


Երևանի Հյուսիսային պողոտայում 2016թ. մայիսի 1-ին անցկացվեց ֆլեշմոբ, որը նպատակ ուներ հանրությանը ևս մեկ անգամ իրազեկելու ոչ վարակիչ հիվանդությունների՝ շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված անվճար հետազոտությունների մասին:





01.05.2016


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքի և նոր եռահարկ մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքի բաժանմունքներով:





20.04.2016


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ մասնակցեց Բյուրականի բժշկական ամբուլատորիայի բացմանը։

Այն «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով 2016 թվականին կառուցվող 5 ամբուլատորիաներից մեկն է։





29.03.2016


Քննարկվեց ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի վերակառուցման շինարարական աշխատանքների և շահագործման բնապահպանական կառավարման պլանը





16.03.2016


«Առողջություն. առաջինը և առաջնայինը». փաստավավերագրական ֆիլմ











14.03.2016


2015-ը մարզային առողջապահական համակարգի արդիականացման աննախադեպ տարի էր. Նելսոն Զուլոյան







22.02.2016


ԱԾԻԳ-ի ԱԱՊ օղակի բարելավման բաղադրիչի համակարգող` Երվանդ Էլիբեկյանը և Ինստիտուցիոնալ զարգացման բաղադրիչի համակարգող` Քրիստինե Սարգսյանը ՛՛Մասնագետ օնլայն՛՛ հաղորդման շրջանակում ներկայացնում են Ոչ վարակիչ հիվանդությունների սքրինինգային եռամյա ծրագիրը:






17.02.2016


Վայոց ձորի Շատին համայնքում տեղի ունեցավ «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի բացման արարողությունը: Նորակառույց ամբուլատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:






08.02.2016


Արարատի մարզի Մխչյանի և Լանջազատի բժշկական երկու կառույցների պաշտոնական բացումը կատարեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մխչյանի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց օրհնության կարգ՝ ցանկանալով բնակչությանը հոգևոր և մարմնավոր առողջություն, կառույցին՝ հարատևություն։




08.02.2016


Բացվեց Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը


Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Մեղրիում ներկա է գտնվել տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացմանը:
«Մեծ ոգևորությամբ ենք մասնակցում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում»,- ողջույնի խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
06.02.2016


Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Առավոտը Շանթում» հաղորդմանը հյուրընկալվել են Առողջապահական ԾԻԳ-ի Ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի համակարգող՝ Ե. Էլիբեկյանը և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի Գինեկոլոգ՝ Ի. Առաքելյանը:







04.02.2016


2015թ. ընթացքում «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում իրականացվող սքրինինգային աշխատանքների արդյունքների ամփոփում







29.01.2016


Արմեն Մուրադյանը դրական է գնահատել Առողջապահական ԾԻԳ կողմից տարվա ընթացքում կատարված աշխատանքները







26.12.2015


ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 09.12.2015 Առողջապահական ԾԻԳ-ի սկրինինգային ծրագիրը







09.12.2015


2015թ. հունվարին մեկնարկել են ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ՈՎՀ (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգները, որոնք ուղղված են այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և վերահսկմանը: Սքրինիգները իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում Ծրագրերը ներկայացվել են ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ում ԱԱՊ ծառայությունների բարելավման բաղադրիչի ղեկավար՝ Երվանդ Էլիբեկյանը:


09.11.2015


Կապանի տարածաշրջանն ունի արդիականացված բժշկական կենտրոն


Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կապանի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ:
Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում:
13.10.2015


NEWS. am-ի թղթակցի հարցազրույցը ՀՀ ԱԾԻԳ ՊՀ-ի տնօրեն պարոն Նելսոն Զուլոյանի հետ՝ Սևանի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման վերաբերյալ







11.10.2015


Արտաշատի ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկեցին


Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ ԱՆ ԱԾԻԳ պետական հիմնարկի մասնագետները նախագծող կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև բժշկական կենտրոնի աշխատակիցներին ներկայացրեցին հիմնանորոգման առաջարկվող հատակագիծը: Ընդհանուր առմամբ հատակագիծն արժանացավ բարձր գնահատականի: Աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն թվականի դեկտեմբեր ամսին: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ պետական հիմնարկի ղեկավարությունը կարևորում է բժշկական կենտրոնի անձնակազմի ներգրավվածությունը արդիականացման գործընթացում:




01.10.2015

Սահմանամերձ Նավուր համայնքում գործում է հիմնանորոգված ամբուլատորիա


Նավուր համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնն այսուհետև կսպասարկի Տավուշի մարզի Նավուր, Չինչին և Իծաքար համայնքների շուրջ 1970 բնակչության: 2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցված շենքի բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի.Բեյլին:

27.07.2015

Սահմանամերձ Բերդում նախագահի մասնակցությամբ բժշկական նոր կենտրոն բացվեց


Տավուշի մարզի Բերդ քաղաքում այսուհետեւ նորագույն տեխնոլոգիաներով զինված բժշկական կենտրոն կգործի: Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:




24.07.2015

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կատարվող սքրինինգային ծրագրի ընթացիկ աշխատանքների լուսաբանում






12.07.2015

Հայաստանի սահմանամերձ համայնքներում բացվել է երկու նորակառույց ամբուլատորիա


Սահմանամերձ Ոսկեվան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված ամբուլատորիաների բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

09.07.2015

Տնտեսումների հաշվին ամբուլատորիաների նոր շենքեր են կառուցվել



Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում այս տարվա առաջին եռամսյակում շահագործման են հանձնվել ամբուլատորիաների նորակառույց շենքերը։ Իսկ Տավուշի մարզի Բերդավանի ամբուլատորիան և Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը վերաբացվել են հիմնանորոգումից և ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո։


07.07.2015

Հետազոտությունից դեպի քաղաքականություն

«Հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով համաժողովը կարևոր հարցերի քննարկման նպատակով մեկ հարկի տակ էր հրավիրել ՀՀ առողջապահության, ֆինանսների, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց հիշատակված հետազոտության դերն ու կարևորությունն առողջապահության հետագա քաղաքականության և ռազմավարության մշակման գործում։



22.06.2015

Լեռնապատ համայնքի նորակառույց ամբուլատորիայի բացում


Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչների բժշկական օգնությունն այսուհետ կկազմակերպվի նորակառույց ամբուլատորիայում: Արդիականացված և հիմնանորոգված ամբուլատորիայի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական թիմի ղեկավար Վեզի Մսիշին, ոլորտի այլ պատասխանատուներ:



19.06.2015

Արմավիրի մարզի Մեծամոր և Ակնալիճ համայնքների ազգաբնակչությունը կսպասարկվի արդիականացված և նորակառույց ԱԱՊ կենտրոններում







25.05.2015

Հիմնանորոգվել և վերազինվել է Մեծամորի պոլիկլինիկան և Ակնալճի ամբուլատորիան


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:


25.05.2015

Ովքե՞ր կարող են անցնել անվճար սքրինինգային հետազոտություններ: Հյուրը՝ է «Առողջապահական ԾԻԳ»-ի ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի համակարգող







23.05.2015

Շաքարային դիաբետը «դարի» հիվանդություն է


Շաքարային դիաբետը իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը:



27.04.2015

ՀՀ-ում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետով հիվանդների թիվը ավելանում է. սկսվել է կանխարգելիչ ծրագիր


Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօերն Նելսոն Զուլոյանը:


22.04.2015

Հայաստանի հանրապետությունում ընթանում են շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված սքրինինգային հետազոտությունները






20.04.2015

100 տարին խորհրդանշող 100 ծառ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի


2015թ. ապրիլի 18-ին, ՀՀ առողջապահության նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծառատունկ՝ Առողջապահության ազգային ինստիտուտի, Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի և ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության աշխատակիցները նախաձեռնությամբ:




18.04.2015

Հանդիպումներ սքրինինգային հետազոտություններ իրականացնող մարզային բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ


2015թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցները այցելություններ են կատարել ՀՀ Շիրակի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզեր և մասնակցել մարզպետարանների հետ համատեղ կազմակերպված ԱԱՊ օղակի բուժհաստատությունների տնօրենների և այլ պատասխանատու անձանց մասնակցությամբ հանդիպումներին:


11.04.2015

Հանուն Առողջության


Թեմա. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում
Հյուրեր.
1. Մարիաննա Կոշկակարյան
2. Երվանդ Էլիբեկյան
3. Դիանա Անդրեասյան
4. Իռեն Առաքելյան


01.04.2015

Սքրինինգային ծրագրի ներկայացումը Հանրային Հեռուստատեսության "Առավոտ Լուսո" հաղորդման շրջանակներում







23.03.2015

Մեկնարկում է ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը



Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնը և աջակցել Արտաշատ քաղաքի և ամբողջ Արտաշատի տարածաշրջանի բնակչությանը մատուցվող հիվանադանոցային ծառայությունների որակի բարելավմանը:






02.03.2015

Հիմնանորոգվել է Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եղավ Մեծամորի բժշկական կենտրոնում: Նախարարին ներկայացվեցին կենտրոնի պոլիկլինիկական հատվածում իրականացվող....






20.02.2015

Անվճար հետազոտություն ` ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով



Վերոնշյալ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում օգտվել ընձեռնված հնարավորությունից և անվճար հետազոտություն անցնել:



18.02.2015

ՈՉ ՎԱՐԱԿԻՉՆԵՐԻ ՍԿՐԻՆԻՆԳ 2015թ.-ից՝ պարզաբանում են ԱՆ ՛՛Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ՛՛ ՊՀ-ի Ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը եւ Մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ Մարիաննա Կոշկակարյանը...





08.12.2014

Հարցազրույց Հայաստանում առավել տարածված ոչ վարակիչ, բայց մահացության մեծ թիվ գրանցող հիվանդությունների և ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ: "Բիոռիթմի" տաղավարի հյուրն է "ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ" պետական հիմնարկի մոնիթորինգի և գնահատման մասնագետ` Մարիաննա Կոշկակարյանը:

15.11.2014

2014 թ-ի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ "Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում" վարկային ծրագրի մեկնարկի համաժողովը:






31.10.2014

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման (ԿՀՖ) մեխանիզմի ընթացակարգերի վերաբերյալ ադմինիստրատիվ և բժշկական անձնակազմի դասընթացներ



ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ» ՊՀ-ը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ՀՀ բոլոր մարզերում իրականացնում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժշկական անձնակազմի վերապատրաստման մեկօրյա դասընթացներ:

09.10.2014

Ալավերդի քաղաքն ունի արդիականացված բժշկական կենտրոն



ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 2014 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում վերանորոգված և վերազինված Ալավերդու ԲԿ-ի հիմնական մասնաշենքի պոլիկլինիկական հատվածի բացման հանդիսավոր արարողությունը` առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նորաբաց կենտրոնը օժտված է լայն բուժական և ախտորոշիչ ծառայություններով, ինչը հնարավորություն է ընձեռում ազգաբնակչությանը մատուցել բարձրորակ բժշկական օգնություն տեղում իրենց բնակավայրերին մոտ:





26.05.2014


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին



Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում նախարար Դերենիկ Դումանյանին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ում գլխավորությամբ կյանքի են կոչվել մի շարք կարևոր ծրագրեր առողջապահության բնագավառում:
Միևնույն ժամանակ, ողջունում ենք նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին՝ այս կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակությամբ: Պարոն նախարարին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք ի նպաստ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի:

25.04.2014

Սկրինինգները՝ հիվանդությունների կանխարգելման միջոց




Բնակչության հաշմանդամության եւ մահացության հիմնական պատճառներից են ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունները։ Ոչ վարակիչ հիվանդություններից (ՈՎՀ) մասնավորապես տարածված են սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը եւ չարորակ նորագոյացությունները։ Մասնագիտական գնահատականների համաձայն, դրանց ժամանակին եւ ճիշտ գնահատումը շատ կարեւոր է բուժման եղանակների ընտրության համար։

23.04.2014

Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կանանց


«Ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության օրը, մեր լավագույն, ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկն է։ Ես մաղթում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք, ձեր երեխաներն առողջ լինեն, իսկ ամուսինները` ձեր թիկունքին ամուր կանգնած։ Ուզում եմ, որ միշտ ապահովված լինեք և բավականություն ստանաք ձեր աշխատանքից»,-շնորհավորելով նախարարության կին աշխատակիցներին` ասաց Դերենիկ Դումանյանը։
Նախարարը ընդգծեց առողջապահության ոլորտում աշխատող կանանց դերը, ովքեր անհանգիստ գիշերներ են անցկացնում ոչ միայն իրենց երեխաների ու հարազատների, այլև բոլորի կյանքի և առողջության համար։
Դերենիկ Դումանյանը Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ-ի աշխատակցուհիներին` Սոնա Օհանջանյանին, Նաիրա Քալանթարյանին, Մարիա Աղաջանովային և Մարինե Նաջարյանին պարգևատրեց պատվոգրերով` առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև կանանց տոնի կապակցությամբ:
07.04.14

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից:
Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահին Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակի ղեկավարը ծանոթացրել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, տեղակայվելու են բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը:
Բժշկական կենտրոնի բացումը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերին:

05.04.14

«ՀՀ վարչապետի գավաթը » նվաճեց առողջապահության նախարարության թիմը









19.03.14

Արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգ. Ինչպե՞ս է այն կազմակերպվելու



ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ սրտանոթային, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ սքրինինգ ծրագրեր իրականացնել։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանը: Ըստ նրա, զանգվածային սքրինինգներն ուղղված են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը, իսկ ծրագրերի հեռահար նպատակն է նաև հիվանդացության և մահացության նվազեցումը:

28.02.14

2013-ը ԾԻԳ-ի համար բարենպաստ տարի էր


«Ուրախ եմ, որ երիտասարդ, բանիմաց ձեր թիմի համախմբված աշխատանքի շնորհիվ առողջապահության համակարգի և մեր երկրի համար տեսանելի ու մնայուն արժեքներ են ստեղծվում, լուրջ բարեփոխումներ իրականացվում։ Ձեր մասնագետները մասնակցություն են ունենում նաև ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի մշակման, ծրագրերի կազմման և փորձագիտական աշխատանքներում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին գերակշիռ են դարձել հիվանդանոցային շինարարության ու արդիականացման ծրագրերը։ Սակայն առաջիկայում Առողջապահության ազգային ինստիտուտի ու Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հետ ձեր գրասենյակը կընդգրկվի ոլորտ առ ոլորտ համակարգի բարեփոխումների ծրագրերում»,- Ծրագրերի իրականացման գրասենյակի կոլեկտիվի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Դերենիկ Դումանյանը։

11.02.14

Բացվեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի ԲԿ-ն




ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2014 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում վերանորոգված Աբովյանի ԲԿ բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀԲ Երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հեփփին, ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, նախարարության և մարզապետարանի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկատվությունը ներկայացված է առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջում :

01.02.14

Բացվեց Ախթալայի նոր ամբուլատորիան




Այսօր Ախթալայում բացվեց առողջության առաջնային պահպանման նորակառույց հերթական կենտրոնը։ Բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։



29.11.13

Կոտայքի մարզում բացվել է 4-րդ ամբուլատորիան


Սոլակ համայնքի բուժ.կենտրոնն ընդամենը տասն ամսում կառուցվել է «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում: Միաժամանակ ամբուլատորիայի բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր


20.11.13

Հանրային լսումներ Վանաձորի ԲԿ նոր շենքի կառուցման և շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ...







20.11.13

Ֆինլանդիայի այցի նպատակը և փորձի փոխանակումը



ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներից կազմված պատվիրակությունը Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Ֆինլանդիայում: Այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեկկա Պուսկայի հանդիպման ժամանակ:

12.10.13

Լեռնանիստում նոր ամբուլատորիա է բացվել



Այսօր Լեռնանիստում բացվեց «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր–2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրով կառուցված հերթական ամբուլատորիան։ Բացման հանդիսությունը լեռնանիստցիներն իսկական տոնի էին վերածել։ Այդ առիթով համայնք այցելած ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ՀՀ կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին և մյուս պաշտոնյաներին նրանք դիմավորեցին ոչ միայն աղ ու հացով, այլև երգ ու պարով, գյուղի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների բացօթյա ցուցադրությամբ։

04.09.13

Արմավիրի մարզում բացվել է նորակառույց երրորդ ամբուլատորիան




Արմավիրի մարզում այսօր տեղի է ունեցել նորակառույց երրորդ ամբուլատորի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից։

16.08.13

Բացվել է Աղավնատուն ամբուլատորիան

 

 

01.08.13

Հայաստանը վարկ է վերցնում՝ առողջապահական ծրագրեր իրականացնելու նպատակով

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջեւ ս.թ. մայիսի 17-ին ստորագրվել է «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի մեր երկրին կտրամադրվի 35 մլն դոլարի վարկ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

18.05.13

Մարզերում բուժծառայության բարելավումը` օրակարգային խնդիր




ՀՀ առողջապահության նախարարությունը հետեւողական քայլեր է ձեռնարկում մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ:
ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասնյակ» պետական հիմնարկի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշում է, որ մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով դեռեւս 2006-ին կառավարությունն ընդունել է «Մարզային առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշում, որի համաձայն էլ` մարզերում հիվանդանոցների, պոլիկլինիկաների ու ծննդատների միավորումների արդյունքում կազմավորվել են նոր բուժհաստատություններ: Ընդ որում` միավորվել են նույն գործառույթներն իրականացնող ու թերբեռնված ծառայություններ ունեցող բուժհիմնարկները: Իսկ ընտանեկան բժիշկների գրասենյակների ստեղծման նպատակով պոլիկլինիկաների կազմից առանձնացվել են գյուղական բժշկական ամբուլատորիաները:

16.05.13

Համաշխարհային բանկը գոհ է ծրագրերի կատարման ընթացքից

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Ալավերդու և Բերդի բուժկենտրոնների հիմնանորոգման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո փորձագետներն իրենց գոհունակությունը հայտնեցին։ Նրանք նաև արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվեց, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը և այս փուլում համարվում է ամենաբարձրը։

16.05.13

ՀԲ-ն 35 մլն դոլար է տրամադրել Հայաստանում հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ծրագրի համար

Մարտի 27-ին, Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար:
Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր եւ մանկան առողջության պահպանմանը եւ առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը եւ վարմանը, ինչպես նաեւ Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

28.03.13

Վանաձորում նոր բժշկական կենտրոն կկառուցվի



Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին Վանաձորում կկառուցվի բժշկական նոր կենտրոն:Միաժամանակ կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի արյան արյունաբանական կենտրոնը, կիրականացվի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագիրը:

30.01.13

Նելսոն Զուլոյան.
Հայաստան վերդառնալու, նորովի մոտեցումների և քաղաքականության մասին




23.01.2013

Մեղրիում կկառուցվի բժշկական նոր կենտրոն, իսկ Կապանի բժշկական կենտրոնը կվերանորոգվի




9.01.2013

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37