Armenian|  English

Համագործակցության հրավեր

2017թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում բնակչության ռիսկային խմբերում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) վաղ հայտաբերման և կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգային հետազոտությունների եռամյա փուլը: Որոշում է կայացվել 2018-2020թթ. ընթացքում շարունակել ՈՎՀ սքրինինգային հետազոտությունների իրականացումը՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ կանխարգելման նպատակով: Հետազոտությունները ներկայումս հիմնականում իրականացվում են անհատույց տրամադրված սարքերով, իսկ ստրիպների և ասեղների համար առաջնային առողջության պահպանման (ԱԱՊ) հաստատությունները պարբերաբար կազմակերպում են գնման գործընթաց:
Ուստի, գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ առաջարկվում է շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, ներկայացնել ՀՀ-ում գործող շուրջ 350 ԱԱՊ հաստատությունների հետ համագործակցելու առաջարկություններ (ներառյալ գնառաջարկներ).
  • Արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարքի մասով (Երկու չափման սանդղակների առկայություն մգ/դլ և մմոլ /լ), Ստանդարտներ՝ ISO 90001, ISO 13485, ISO 15197, CE Mark) (նվիրատվություն, անհատույց օգտագործման իրավունքով և այլն),
  • Հետագա օգտագործվող (մատակարարվելիք) ստրիպների և ասեղների մասով:


Խնդրում ենք առաջարկությունները ներկայացնել Առողջապահական ԾԻԳ ՊՀ ներքոնշյալ հասցեով՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, մինչև 06 Օգոստոս, 2018թ.:

Նշում: Գլյուկոմետր սարքի համար չափորոշիչները նշվել են որպես կողմնորոշիչ, այսինքն՝ առաջարկները վերը նշված պայմաններից կարող են լինել էականորեն տարբերվող, որոնք նույնպես կարող են դիտարկվել Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից:

Հարգանքով՝

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ, Գնումների բաժին
ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ;
Հեռ.՝ (374-10) 29 75 36, 29 75 37,
Էլ. հասցե: info@healthpiu.am; procurement@healthpiu.am

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37