Armenian|  English

 

Ընթացիկ շինարարական աշխատանքներ


    Մարզային բուժհաստատությունների արդիակացման գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու մարզային բուժհաստատությունների արդիականացում՝ ՀՀ Վայոց ձորում Վայքի մարզային նոր հիվանդանոցի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի կառուցում և հագեցում ժամանակակից սարքավորումներով, կահույքով և պարագաներով:
    2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով, հայտարարվել է մրցույթ:
    Ներկայում մրցույթի մասնակիցների առաջարկները գտնվում են գնահատման փուլում, որից հետո ընտրված խորհրդատուն կհրավիրվի բանակցությունների՝ պայմանագիրը կնքելու նպատակով:

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37