Armenian|  English

Ավարտված շինարարական աշխատանքներ

    2018 թվականի հոկտեմբերի 20-ին շահագործման է հանձնվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի արդիականացված բժշկական կենտրոնը:
    Բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Արդիականացված կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով կենտրոնի շենքին կից կառուցվել են կաթսայատուն և էլեկտրաենթակայան, ջրամբար՝ 150մ3 տարողությամբ, տեղադրվել է դիզելային գեներատոր, իրականացվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները (տաք և սառը ջրամա-տակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուցման), մոնտաժվել են բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Իրականացվել են նաև բժշկական կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխա-տանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության և եզրաքարերի, ինչպես նաև տարածքն եզրագծող ցանկապատի տեղադրում:
    Սևանի նորակառույց բժշկական կենտրոնը՝ 32 մահճակալանոց (ստացիոնար) բազմապրոֆիլ հիվանդանոց է հետևյալ բաժանմունքներով և ծառայություններով. ընդհանուր թերապևտիկ և մանկաբուժական (12 մահճակալ), վիրաբուժական (10 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (10 մահճակալ) բաժանմունքներ, միաժամանակ գործում են ինտենսիվ թերապիայի (12 մահճակալ), ցերեկային ստացիոնարի (3 մահճակալ) ծառայությունները, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահը, կենտրոնական ախտահնումը և այլ օժանդակ ծառայություններ:
    Կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով: Տրամադրվել են բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, շարժական ուլտրաձայնային հետազոտման սարք, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատու, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան` վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով, թոքերի արհեստական օդափոխության սարքեր, անզգայացման սարքեր, դեֆիբրիլյատորներ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն:
    Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Սևանի տարածաշրջանի շուրջ 40.0 հազ. բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ:



    2018 թվականի հոկտեմբերի 28-ին շահագործման է հանձնվել ՀՀ Արարատի մարզի Արտաշատի բժշկական արդիականացված կենտրոնը:
    Վերակառուցված բժշկական կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով կենտրոնի շենքին կից կառուցվել են ջրամբար՝ 150մ3 տարողությամբ, և նոր պոմպակայան, տեղադրվել է բժշկա¬կան երեք նոր վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթա¬կա¬ռուց¬վածք¬ները (տաք և սառը ջրամատակարարման, էլեկտրասնուցման ու ջեռուց¬ման), ինչպես նաև վերակառուցվել են միջնապատերը, դռները: Մոնտաժ¬վել են նաև բժշկական գազերի (թթվածին, օդ, վակուում), օդափոխու¬թյան, քույրա-կան ազդա¬կան¬չի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգ¬չա¬յին ու հեռախոսա¬կապի ներքին ցան¬ցերը: Տեղադրվել են ջեռուց¬ման և տաք ջրամատակարարման նոր կաթսաներ, իրականացվել են նաև կենտ¬րոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության ու եզրաքարերի տեղադրում և տարածքն եզրագծող ցան¬կա¬պատի կառուցում:
    Արտաշատի բժշկական կենտրոնը 130 մահճակալանոց (ստացիոնար) բազմապրոֆիլ հիվանդանոց է հետևյալ բաժանմունքներով և ծառայություններով. վիրաբուժական (35 մահճակալ), թերապևտիկ (50 մահճակալ), մանկաբուժական (12 մահճակալ), մանկաբարձագինեկոլոգիական (25 մահճակալ), ինֆեկցիոն (8 մահճակալ), միաժամանակ գործում են ինտենսիվ թերապիայի (12 մահճակալ) ծառայությունը, ախտորոշիչ բաժանմունքը՝ ներառյալ լաբորատորիա, ընդունարան, անհետաձգելի բուժօգնության սրահ, կենտրոնական ախտահնում և այլ օժանդակ ծառայություններ:
    Կենտրոնը հագեցվել է ժամանա¬կա¬կից բժշ¬կա¬կան սարքավորումներով, կահույքով և պարագաներով, տրամադրվել են` բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտ¬րա¬ձայնային հետազոտման սարք երեք տվիչով, ինչպես նաև շարժական ուլտրաձայնային սարք, անզգայացման սարքեր, վիրասրահի համար նախատեսված վիրահատական LED լուսատուներ, բազմա¬ֆունկ¬ցիո¬նալ վիրահատական սեղաններ (մեկը՝ վնասվածքաբանական վիրահատությունների համար նախատեսված կցորդով), թոքերի արհես¬տա¬կան օդափոխության սարքեր, որոնք նախատեսված են նաև նորածինների բուժման համար (CPAP), դեֆիբրիլյատոր` սինխրոնիզացիայի հնարավորու¬թյամբ, ինչպես նաև ժամանակակից լաբորատոր սարքեր և այլն:
    Արդիականացված բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Արարատի մարզի և հատ¬կապես Արտաշատի տարածաշրջանի 89.8 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշ¬կա¬կան ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերի մոտ:


    Ավարտվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական (յոթհարկանի) մասնաշենքի հիմնանորոգման և ֆունկցիոնալ ախտորոշման (եռահարկ) մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքի ու ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:
    Արդիականացման ընթացքում կենտրոնի անխափան և հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով ներդրվել են ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան ինժեներական համակարգեր, տեղադրվել են ավտոմատ օդափոխության, սառեցման և ջեռուցման, ինչպես նաև բժշկական գազերի կենսաապահովման, հեռահաղորդակցության ցանցերի, հակահրդեհային ազդարարման և ահազանգման, քույրական ազդականչերի և տեսահսկման համակարգեր: Յոթհարկանի մասնաշենքի սեյսմազինվածության բարձրացման նպատակով կիրառվել են նորարարական տեխնոլոգիաներ՝ շենքի հիմնային մասում տեղադրվել են թվով 117 ռետինե-մետաղական սեյսմամեկուսիչներ, որոնց միջոցով ապահովվել է շենքի 9 բալ սեյսմակայունությունը:
    Արյունաբանական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի յոթերորդ հարկում տեղակայված է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը, իսկ նոր կառուցված եռահարկ մասնաշենքի երրորդ հարկում՝ տարածաշրջանում եզակի միջազգային ISO և JACIE չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների լաբորատորիան: Արյունաբանական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակն բարելավելու, ինչպես նաև մատուցվող ծառայություններն առավել ամբողջական ու անվտանգ դարձնելու նպատակով, կենտրոնն ամբողջովին վերազինվել է արդի, այդ թվում Հայաստամում եզակի մի շարք սարքավորումներով (արյան բաղադրամասերի ճառագայթման սարքավորում, թվային համակարգչային շերտագիր, ուլտրաձայնային սարքավորումներ համալրված` հատուկ ծրագրային փաթեթով և փորձանմուշ վերձնելու հնարավորությամբ, ռեալ ժամանակի ՊՇՌ վերլուծիչ, հոսքային ցիցոտետր, ավտոմատ մանրէաբանական վերլուծիչ, պերիֆերիկ արյունից ցողունային բջիջների և արյան բաղադրամասերի հավաքագրման սարքավորումներ, ջրի մաքրման կայան, արյան խմբի և ռեզուս գործոնի որոշման ավտոմատ վերլուծիչ, էլեկտրաֆորեզի ավտոմատ սարք իմմունոֆիկսացիայիով, հեմոստազի էքստրակորպորալ շտկման սարք, նչպես նաև CO2 ինկուբատոր և այլն): Էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայությունը հագեցվել է գերժամանակակից էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված համալիրով, անզգայացման սարքավորումներով, բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղաններով, ԼԵԴ տիպի վիրահատական լույսերով և այլ:
    Հայաստանում ՈՓԲ ստեղծելու ծրագիրն առավել ամբողջական ու ավարտուն դարձնելու, ինչպես նաև գործունեության արդյունավետ մեկնարկն ապահովելու նպատակով` Արյունաբանական կենտրոնի 6 բժիշկ-մասնագետների համար կազմակերպվել են շուրջ 1 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացներ Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` փոխպատվաստման, ցողունային բջիջների հավաքագրման, մշակման և պահպանման թեմաների վերաբերյալ:
    Կենտրոնը շահագործման է հանձնվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին:
    Առաջին փոխպատվաստումն իրականացվել է 2017 թվականի ապրիլի 10-ին:


 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37