Armenian|  English

Ինստիտուցիոնալ Զարգացում
Առողջապահական ոլորտի գործունեության գնահատման հզորությունների զարգացում
Առողջապահական համակարգի կանոնակարգման, կառավարման և ղեկավարման հզորացում
Հանրային ծախսերի կառավարման բարելավում
Հայաստանի հանրային առողջապահական համակարգի զարգացում, կարիքների գնահատում և թռչնի գրիպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հանրային առողջության այլ վտանգների մոնիտորինգի և գնահատման համակարգի մշակում

Բաղադրիչի նպատակն է ուժեղացնել առողջապահության նախարարության և նրա հիմնական ստորաբաժանումների հզորությունները` իրենց կարևորագույն գործառույթների` առողջապահական ոլորտի քաղաքականության մշակման և մոնիտորինգի, կարգավորման և վերահսկման իրականացման նպատակով:

Առողջապահական ոլորտի գործունեության գնահատման հզորությունների զարգացում
Այս ենթաբաղադրիչի նպատակն է ուժեղացնել առողջապահության նախարարության և նրա հիմնական ստորաբաժանումների հզորությունները` առողջապահական ոլորտի բարեփոխումների մոնիտորինգի և գնահատման, բնակչության առողջության և առողջապահության ոլորտի գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվողականության, հանրությանը մատուցվող առողջապահական ծառայությունների մասին հաշվետվողականության հասանելիության բարձրացման, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված առողջապահական հաշիվների ստանդարտացված աղյուսակների ստացման ուղղությամբ:
  • Առողջապահական Համակարգի Գործունեության Գնահատում (ԱՀԳԳ)
«Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» զեկույցը նպատակ է հետապնդում ՀՀ կառավարությանը տրամադրել ապացուցողական տեղեկատվություն, որն հետագայում պարբերաբար կկիրառվի առողջապահության քաղաքականության վերլուծության, ձևավորման և կառավարման նպատակով: Որպեսզի գնահատվի, թե որքանով է համընկնում առողջապահական համակարգի գործունեությունը` վերջինիս քաղաքականության նպատակների հետ անհրաժեշտ է մշակել գնահատման համապատասխան գործիքներ: Միջազգային մեթոդաբանությունը, ներառյալ` հիմնական գործունեության ցուցանիշները, հարմարեցվել է Հայաստանի համար: Այս ցուցանիշների գնահատումն իրականացվում է ինչպես առաջնային (տնային տնտեսությունների ուսումնասիրություններ), այնպես էլ երկրորդային (ընթացիկ) տվյալների հավաքման միջոցով:
Զեկույցի մշակման համակարգումն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնում: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել, տպագրվել և շահագրգիռ կողմերին են բաժանվել «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» 2007, 2009, 2011 թվականների զեկույցները: Վերջնական զեկույցները տեղակայված են կայքի «Զեկույցներ և պաշտոնական փաստաթղթեր» բաժնում:
  • Առողջապահության Ազգային Հաշիվների Մշակում (ԱԱՀ)՝
Առողջապահության ազգային հաշիվները հանդիսանում են առողջապահական համակարգի ֆինանսավորման խնդիրները հասկանալու կարևոր և բավական օգտավետ միջոց: ԱԱՀ թույլ են տալիս ՀՀ առողջապահության նախարարությանը իրականացնելու առողջապահական համակարգի ֆինանսավորման ծավալների գնահատումը ըստ ֆինանսավորման աղբյուրների և ոլորտին հատկացվող միջոցների ավելացման հեռանկարները, առողջապահության ոլորտի հիմնական ծրագրերի և բնակչության համար նախատեսված միջոցների բաշխումը, առողջապահության ֆինանսավորման և բժշկական ծառայությունների մատուցման գործում կարևոր դերակատարների գնահատումը` որպես բարեփոխումների գնահատման, ռազմավարության մշակման և իրականացման միջոց:
ԱԱՀ մշակման աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՊԱԳ-ից, ՀՀ ֆինանսների նախարարությունից, Ազգային վիճակագրական ծառայությունից: Զեկույցի վիճակագրական տվյալները հավաքագրվում են մի շարք աղբյուրներից` առողջապահության համակարգի ազգային, տարածքային և տեղական մարմինների գրանցումները, ապահովագրական ընկերությունների կողմից վարվող հաշվառումները, բժշկական ծառայությունների մատակարարների գրանցումնեըը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող կենսամակարդակի ամբողջականացված հետազոտության, ինչպես նաև ` Առողջապահական կազմակերպությունների և դեղատների և Տնային տնտեսությունների կողմից առողջապահական ծառայությունների վրա կատարված ծախսերի ընտրանքային հետազոտությունների արդյունքները, դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ տվյալները:
ԱԱՀ աշխատանքային խմբի կողմից մշակվել են ԱԱՀ 2004թ., 2005թ., 2006թ., 2007թ., 2008թ., 2009թ և 2010թ․ զեկույցները, իսկ ԱԱՀ 2006 և 2008 զեկույցները տպագրվել և բաշխվել են շահագրգիռ կողմերին: Վերջիններս տեղակայված են կայքի "Զեկույցներ և պաշտոնական փաստաթղթեր" բաժնում: Վերև
Առողջապահական համակարգի կանոնակարգման, կառավարման և ղեկավարման հզորացում
Այս ենթաբաղադրիչը նպատակ ունի աջակցելու առողջապահության օրենսդրական դաշտի վերանայմանը և բարելավմանը, որակի ապահովման մեխանիզմների մշակմանը, ԱՆ-ի` առողջապահության ոլորտում որպես կանոնակարգող գործակալի հզորությունների ուժեղացմանը, կենտրոնական և տեղական կառավարման մարմինների վերահսկող գործառույթների ուժեղացմանը, հիվանդանոցային համակարգում կառավարման կառույցների բարելավմանը և առողջապահական թափոնների կառավարման կանոնակարգման զարգացմանը:
  • Լիցենզավորում և Ակրեդիտացում ՝
Բժշկական և դեղագործական գործունեություն ծավալող ֆիզիկական և իրավաբանական անձանց լիցենզավորումը սկսվել է 1996թ.: Մինչ այդ ֆիզիկական և իրավաբանական անձիք չէին լիցենզավորվում և բժշկական գործունեություն ծավալելու համար դիպլոմի առկայությունը լիովին բավարար էր: Լիցենզավորման գործընթացները կանոնակարգվում էին ՀՀ Պետական Օրենքներով և ՀՀ ԱՆ Որոշումներով: Առողջապահության մասնագետների և հաստատությունների լիցենզավորման և ակրեդիտացման համակարգի վերահաստատման նպատակով հրավիրվել է միջազգային խորհրդատու և ստեղծվել տեղական Աշխատանքային խումբ:
Հանձնարարականի նպատակներն էին. ա. Զարգացնել այլընտրանքային լիցենզավորում, ակրեդիտացումը և սերտիֆիկացումը` համահունչ հայաստանյան պայմաններին, բ. Հանգամանորեն մշակել նշված լիցենզավորման, ակրեդիտացման և սերտիֆիկացման գործընթացների զարգացման համար անհրաժեշտ ուղիները, որոնք կհամապատասխանեն ՀՀ ԱՆ, մարզային մակարդակի և առողջապահական հաստատությունների հնարավորություններին, ինչպես նաև մշակել իրականացման համապատասխան ռազմավարություն` սերտ համագործակցելով այդ համակարգի շահառուների հետ, գ. Համառոտ նշել Հայաստանում նշված լիցենզավորման, ակրեդիտացման և սերտիֆիկացման գործընթացների իրագործման համար անհրաժեշտ միջոցներ, գործնական ուսուցումը և այլ ներդրումներ: Վերջնական հաշվետվությունը բաշխվել է հիմնական շահառուների միջև: Հիմնվելով 25 եվրոպական երկրների փորձի վրա, որոնք տրամադրվել էին փորձագետի կողմից, աշխատանքային խումբը մշակել է բժշկական մասնագիտությունների ցուցակ, ինչպես նաև կառավարության որոշման նախագիծ` առողջապահության մասնագետների գրանցման առաջարկվող ռազմավարության իրականացման համար: Ցուցակը կազմված է 32 Բարձրագույն բժշկական և դեղագործական մասնագիտություններից, ինչպես նաև 7 միջին մասնագիտական բժշկական և դեղագործական մասնագիտություններից: Top

  • Բժշկական թափոնների կառավարման կանոնակարգող փաստաթղթերի մշակում
Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահական համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Բժշկական թափոնները կենսաբանական, ֆիզիկական, քիմիական վտանգ է ներկայացնում հատկապես նրանց համար, ովքեր մասնակցում են թափոնների գործածության, մշակման և հեռացման գործընթացին: Վտանգավոր բժշկական թափոնները վտանգ է սպառնում հանրային առողջության անվտանգությանը այն դեպքում, երբ մարդիկ, այդ թվում երեխաները, շփվում են չմշակված թափոնների հետ: Ի լրումն, վնասազերծման սխալ մեթոդները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել հանրային առողջության համար և աղտոտել շրջակա միջավայրը: ՀՀ Կառավարությունը աշխատանքներ է կատարել նոր իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ` բժշկական թափոնների հասցեագրման համար: Ներկայում իրավական ակտեր մշակված չեն, որոնք ուղղակիորեն կանոնակարգում են բժշկական թափոնների կառավարումը: Բժշկական թափոնների կառավարման կանոնակարգող փաստաթղթերի մշակման համար հրավիրվել է միջազգային և տեղական խորհրդատուներ, որոնք վերանայել են բժշկական թափոնների կառավարման ընթացիկ իրավական շրջանակը, մշակել են իրավական փաթեթը և բժշկական թափոնների անվտանգ գործածության մեթոդական ձեռնարկի նախագիծը: Ինչպես նաև իրականացվել է ուսուցանողների ուսուցման դասընթաց բժշկական թափոնների կառավարման վերաբերյալ /համապատասխան մշակված ուղեցույցներ/, հիվանդանոցներում թափոնների գործածության համար պատասխանատու համաճարակաբանների, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային գործակալության մասնագետների համար:
  • Հիվանդանոցային կառավարման հզորացում
ՀՀ Առողջապահական համակարգի արդիականացում առաջին վարկային ծրագրի շրջանակներում, համատեղ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահության կառավարման և կազմակերպման» ֆակուլտետում իրականացվել է հանրապետության հիվանդանոցների ղեկավար անձնակազմի կրթում, «Հիմնական մենեջմենթի և առողջապահության կառավարման» ուսումնական ծրագրով, որը մշակվել է արտասահմանյան Oxford Policy Management Ltd & Pi Associates (Europe) Ltd ընկերության հետ: Սույն հանձնարարականը նպատակ ուներ ստեղծելու կայուն ուսումնական հզորություններ Հայաստանում առողջապահության ոլորտի կառավարման համար, մասնավորապես հիմնական գիտելիքներ ապահովելով հիվանդանոցներում, ԱՆ-ում, քաղաքապետարաններում, մարզպետարաններում առողջապահական և սոցիալական ապահովության վարչություններում ղեկավարման զարգացման ուղղությամբ: Հիվանդանոցների ղեկավար անձնակազմի կրթումը սկսվել է 2006թ. մարտ ամսին և ավարտվել 2008թ. վերջում : Դասընթացները անց են կացվել հիվանդանոցների անձնակազմի 3 մակարդակների համար. վերին` ԱՆ, քաղաքապետարանի, մարզային առողջապահական և սոցիալական ապահովության վարչությունների աշխատակիցներ, հիվանդանոցների տնօրեններ, փոխտնօրեններ(44 օր տևողությամբ), միջին` բաժնի վարիչներ (16 օր տևողությամբ), և ստորին մակարդակ` ավագ բուժքույրեր(26 օր տևողությամբ): Ծրագրի վերջում ավարտել և համապատասխան սերտիֆիկատներ են ստացել 108 վերին, 271 միջին և 347 ստորին մակարդակի ղեկավար անձիք: Վերև
  • Հիվանդանոցների սեփականատերերի վերահսկման գործառույթների ամրապնդում
Առողջապահական համակարգի արդիականացում առաջին վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ԱՆ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահական վարչությունների գործառույթների հզորացումը: Իրականացվել է հաշվետվողական համակարգի վերանայում, որը ներառում է միջազգայնորեն ընդունված մոդել, որպես անկախ պետական հիվանդանոցների վերահսկման լավագույն տարբերակ:Համաձայն շահառուների հետ պայմանավորվածության, իրագործումը պետք է կատարվեր քայլ առ քայլ, և առաջին փուլում ԲԸ սեփականատերերին ենթարկվող հիվանդանոցային վերահսկող հանձնաժողովները պետք է ստանձնեին հիվանդանոցների և այլ առողջապահական կազմակերպությունների վերահսկիչ դերը: Հանձնաժողովները ունեն հստակ սահմանված դերեր և պարտավորություններ, և համապատասխան կադրեր: Միջազգային խորհրդատուն տեղական փորձագետի հետ միասին իրականացրել է աշխատանքներ` հստակեցնելու կազմակերպությունների համապատասխան դերերը, պարտականությունները և հաշվետվողականությունը, որոնք ընդգրկված են ռազմավարական և վերահսկիչ մակարդակներում: Խորհրդատուի կողմից մշակված վերջնական հաշվետվությունը ներառում է տեղեկություններ` հիվանդանոցային կառավարման խորհուրդների կառուցվածքի վերաբերյալ, վերջինիս հիմնական տարրերի նկարագրությամբ` սահմանում, պատասխանատվությունների, գործառույթներ, հաշվետվողականություն, չափս, անդամների դերերը, հմտությունները/իրավասությունները և այլն: Հաշվետվությունը նաև ներառում է հիվանդանոցների ղեկավար կողմերի դերերը, գործառույթները և հաշվետվողականությունը:
  • Հիվանդանոցային հաշվապահական և ծառայությունների ծախսերի հաշվառման համակարգչային ծրագրի մասնագրի մշակում
Հիվանդանոցային ֆինանսական հաշվետվականության և հաշվետվողականության համակարգի բարելավման համար հիվանդանոցային հաշվապահական և ծառայությունների ծախսերի հաշվառման համակարգչային ծրագրի մասնագրի մշակման նպատակով ընտրվել է տեղական ընկերություն: Ընկերությունը ուսումնասիրել է ընթացիկ հիվանդանոցային հաշվապահական և ծախսերի հաշվառման համակարգը (ներառյալ հիվանդանոցային կառավարման, ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվապահական համակարգերը), վերանայելով առկա փաստաթղթերը, հիվանդանոցային հաշվապահությանն առնչվող տվյալները, տվյալների հավաքագրման ձևերը և հաշվետվությունները, ինչպես նաև հանդիպումներ են կայացել մի խումբ պետական հիվանդանոցների գլխավոր հաշվապահների հետ, որոնց արդյունքում սահմանվել են բժշկական ծառայությունների մատուցողների կողմից օգտագործվող հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների առավելությունները և թերությունները: Հիվանդանոցային հաշվապահական և ծառայությունների ծախսերի հաշվառման համակարգչային ծրագրի մասնագրերի վերջնական հաշվետվությունը ներկայացվել է 2006թ. տարեսկզբին: Վերջնական հաշվետվությունը տեղակայված է կայքի «Զեկույցներ և պաշտոնական փաստաթղթեր» բաժնում: Վերև
Հանրային ծախսերի կառավարման բարելավում
  • MIDAS ծրագրի մշակում
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն
2009թ. դեկտեմբերի 29-ին ավարտվել է Հրազդանի բժշկական կենտրոնի չորս մասնաշենքերի 1-3 հարկերի հիմնանորոգումը և հիվանդանոցի հագեցումը նորագույն բժշկական սարքավորումներով և կահույքով: Ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 3.2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ, որից 2.4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման, իսկ շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` բժշկական սարքավորումների և կահույքի ձեռք բերման համար:
ՊԱԳ-ում MIDAS-2 համակարգչային ծրագրի փաթեթի բարելավման ինչպես նաև նոր ենթահամակարգերի մշակման նպատակով ԱԾԻԳ-ի կողմից ընտրվել է տեղական ընկերություն: Տեղական ընկերությունը աշխատանքներ է իրականացրել ծրագրի մշակման ուղղությամբ` առաջնային առողջության պահպանման ստանդրարտ հաշվետվությունների և տվյալների ստանդարտիզացման և կոդավորման ուղղությամբ, ներառյալ անհատական տեղեկատվություն` հիվանդների, սոցիալական ապահովության քարտի համարը, ստանդարտ տեղեկատվական աղյուսակների ձևավորում, բարելավում և տեղափոխում: Հիվանդների բուժման գործընթացի մասին, ինչպես նաև հիվանդների ամբուլատոր այցերի հաշվետվությունների ձևավորման և տեղափոխման համար, ծրագրային միջոցները նույնպես մշակվել են:  MIDAS-2 փաթեթը բարեհաջող մշակվել է և  ներդրվել: Միաժամանակ  ստեղծվել է ՊԱԳ-ի ինտերնետային կայքը: Կայքում ներկայացված են Օրենքներ, որոնք առնչվում են ՊԱԳ-ի գործունեությանը, ՊԱԳ-ի բոլոր գործառույթների և կառուցվածքի մասին տեղեկատվություն, պետպատվերի շրջանակներում տրամադրվող  ծառայությունների և հիվանդանոցների մասին տեղեկությունների վերաբերյալ:  Վերև

  • Հիմնական ծառայությունների փաթեթում ներառված ծառայությունների ինքնարժեքի ուսումնասիրություն
Հիմնական ծառայությունների փաթեթում ներառված ծառայությունների ինքնարժեքի ուսումնասիրության հանձնարարականը իրականացնելու համար Ծրագրի շրջանակներում 2006 հրավիրվել է միջազգային խորհրդատու, որը տեղական «Բիզնես Կոնսալտ» ընկերության հետ համագործակցելով, մշակել է ինքնարժեքի ուսումնասիրության մեթոդոլոգիան և գործիքները: Քանի որ ՀԾՓ իրական ինքնարժեքը չի կարող գնահատվել միայն առողջապահական ծառայություններ մատակարարների կողմից, Խորհրդատուն առաջարկել է ներառել ինչպես մատակարարների, այնպես էլ գրպանից դուրս վճարումների իրական ծախսերը: Ինքնարժեքի ուսումնասիրությունը ներառում է ինչպես առաջնային և երկրորդային մակարդակները, գյուղական և քաղաքային տարածքները, պետական և մասնավոր հատվածները : Ընտրված հաստատությունների ցուցակը հետևյալն էր. Երևան` 2 հիվանդանոցային միավորում (ներառյալ ծննդատները և պոլիկլինակաները), 1 մասնավոր հիվանդանոց, 1 պոլիկլինիկա և 1 Տուբերկուլյոզի դիսպանսերը, մարզեր` 1 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 1 դիսպանսեր և 4 գյուղական ամբուլատորիա: Վերոնշյալ ուսումնասիրությունից հետո 2007 թ. իրականացվել է «Հիմնական ծառայությունների փաթեթի գնագոյացումը` թաքնված վտանգների և ոլորտային քաղաքականությանը առնչվող հարցերի ուսումնասիրությունը» միջազգային փորձագետի կողմից: Վերջին հանձնարարականը նպատակ ուներ բարելավելու ընթացիկ ՀԾՓ-ի կազմությունն ու պետական ֆինանսավորումը, ինչպես նաև կիրառական եզրահանգումներ են կատարվել ՀԾՓ-ի նախորդ ուսումնասիրություններից, ապահովելով տվյալների ավելի մեծ ընդգրկման շրջանակ և ներկայացրել ոլորտային քաղաքականությանն առնչվող առաջարկներ ՀԾՓ-ի վերաբերյալ` ի լրումն Համաշխարհային բանկի կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկների: Վերջնական զեկույցները տեղակայված են կայքի «Զեկույցներ և պաշտոնական փաստաթղթեր» բաժնում: Վերև
  • ՊԱԳ-ի հզորություների ուժեղացում

ՊԱԳ-ի կազմակերպչական և կառավարչական գործունեությունը վերանայելու նպատակով ընտրված միջազգային խորհրդատուի կողմից մշակված զեկույցում, ներկայացվել է, որ ընդհանուր համաձայնություն գոյություն հարցված շահառուների միջև ՊԱԳ-ի դերակատարման ուժեղացման անհրաժեշտության ուղղությամբ: Խորհրդատուն ներկայացրել է ՊԱԳ-ի որպես գնորդի դերակատարման իրականացման և որոշումների ընդունման գործընթացում թերությունները, ՊԱԳ-ի գործունեության հստակ չափորոշիչներ և իր գործունեության թափանցիկության ապահովման գործառույթներ (օրինակ`տարեկան գործունեության հստակ թիրախների սահմանում, արտաքին աուդիտ և գործունեության վերանայում, տարեկան զեկույցների և ֆինանսական հաշվետվությունների կազմում): Խորհրդատուն ներկայացրել է նաև առաջարկված ինստիտուցիոնալ փոփոխությունների գործողությունների պլան, որը թույլ կտա Առողջապահության նախարարությանը կամ ՊԱԳ-ին դառնալ ռազմավարական գնորդ: Զեկույցում ներառված Առողջապահության ֆինանսավորման միջնաժամկետ պլանի պատկերը թույլ կտա ՊԱԳ-ին գործել որպես ռազմավարական գնորդ, ինչպես նաև առաջարկվել են մի շարք ուղիներ, որոնք հնարավորություն կտան ՊԱԳ-ին զարգացնելու իր հզորությունները` առավել արդյունավետ օգտագործել պետական միջոցները առողջապահական ծառայությունների գնման գործընթացում: Մասնավորապես զեկույցն առաջարկում է հետևյալը. «ՊԱԳ-ը պետք է օգտագործի իր իրավասությունը, իր ռազմավարական առավելությունները և ինստիտուցիոնալ հզորությունները` փոխելու ծառայությունների մատակարարների միտումը առավել ծախս-արդյունավետ, բարձր գործունեության և որակի ապահովման ուղղությամբ, միաժամանակ պաշտպանելով հիվանդների իրավունքները և որպես առաջնային նպատակ սահմանելով հիվանդի առողջությունը:» ՊԱԳ-ի համար գնվել է համակարգչային սարքավորումներ և գործարկվել: Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
Մշակվել է և ներկայացվել Համաշխարհային բանկին և ՀՀ Առողջապահության նախարարությանը Հայաստանի հիվանդանոցներում բուժօգնությանն ուղղված իրական ծախսերի գնահատման և Առողջապահական ծառայությունների որակի գնահատման աշխատանքների տեղեկագիրը:
Ընտրված տեղական և միջազգային խորհրդատուները իրականացրել են Հայաստանի հիվանդանոցներում բուժօգնությանն ուղղված իրական ծախսերի գնահատումը, որը հանդիսանում է Ինքնարժեքի գնահատման ուսումնասիրության շարունակությունը: Ուսումնասիրության նպատակով հավաքագրվել և վերլուծության է ենթարկվել երկու տիպի տվյալներ:
  • Տնտեսական տվյալներ: Այն ներառում է հիվանդանոցի կողմից կատարված ծախսերի հոդված առ հոդված ներկայացում` ծախսումները վերագրելով այդ հիվանդանոցում կիրառվող համապատասխան ծախսային կենտրոններին:
  • Բժշկական տվյալներ, որոնք իրենց հերթին բաղկացած են հետևյալներից`
  • Ընդհանուր բժշկական տեղեկատվություն, որը ստացվում է հիվանդանոցի բժիշկների և այլ բուժանձնակազմի հետ իրականացվող ուղղակի հարցազրույցների միջոցով: Սա թույլ է տալիս հավաքել հիվանդանոցում իրականացվող հիմնական վիրահատական միջամտությունների ընդհանուր պարամետրերի վերաբերյալ տեղեկություններ և հասկանալ այդ միջամտությունների ընթացքում ծախսեր առաջացնող շարժիչները:
  • Առանձնահատուկ, բժշկական դեպքին վերաբերվող տվյալներ, որոնք պետք է ստացվեն նախօրոք սահմանված թվով բժշկական գրանցումների ընտրանքային հետազոտության միջոցով: Նման ընտրանքային հետազոտության միջոցով հավաքագրված տվյալները հետագայում միավորվում են ՊԱԳ տվյալների բազայի հետ և ներկայացվում մեկ միասնական տվյալների բազայի տեսքով:
Առանձին բժշկական դեպքերի ընտրանքների ձևավորման նպատակով առաջին հերթին դրանք խմբավորվեցին դեպքերի համակազմերում` օգտագործելով բոլոր հիվանդների DRG (AP-DRG) հայտանիշը: Հիվանդների խմբավորումը AP-DRG խմբերում ամբողջությամբ իրականացվել է ձեռքով: Լինելով բավականին աշխատատար գործընթաց` այն պահանջեց շատ ավելի ժամանակ, քան ենթադրվում էր ծրագրի մեկնարկային փուլում: AP-DRG ավտոմատ խմբավորիչի կիրառումը դժբախտաբար անհնար էր, քանի որ նախ ընտրված հիվանդանոցներում միևնույն հիվանդացության կոդավորումը եռանիշ կամ քառանիշ կոդով անհետևողական էր, և երկրորդը` բացակայում էր բժշկական ստանդարտ գործընթացների կոդավորումը: AP-DRG խմբավորիչը կխմբավորեր, ամենալավատեսակն գնահատականներով, դեպքերի ընդամենը 20%-ը:
Սույն ծրագրի շրջանակներում, դեպքերի տարբեր համակազմերի բուժման միջին ծախսերը չափվում են ընդհանուր առմամբ 5 հիվանդանոցներում: Ծրագրին 5 մասնակից հիվանդանոցների ներառումը ՀՀ ԱՆ կողմից կայացված որոշում էր: Մասնակից հիվանդանոցների ընտրության չափանիշներից մեկը դրանց ուղղվածությունն ու տրամադրվող ծառայությունների շրջանակն էր: Ընտրությունը պայմանավորող մեկ այլ գործոն էր դրանց աշխարհագրական դիրքը: Այսպիսով, ընտրված հիվանդանոցներից երեքը գտնվում են Երևանում, իսկ մնացած երկուսը մարզային հաստատություններ են և գտնվում են համապատասխանաբար Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Ընտրված հինգ հիվանդանոցներն են.
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ (Երևան)
  • Էրեբունի ԲԿ (Երևան)
  • Սուրբ Ներսես Մեծ ԲԿ (Երևան)
  • Սևանի հիվանդանոց (ք. Սևան, Գեղարքունիքի մարզ), և
  • Իջևան ԲԿ (ք. Իջևան, Տավուշի մարզ):