Armenian|  English

Առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի (ԱՀԱԾ) Ընտանեկան բժշկության զարգացում բաղադրիչի նպատակներից էր ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումը, որի ավարտին ակնկալվում էր 1650 ընտանեկան բժիշկների և համապատասխան թվով ընտանեկան բուժքույրերի վերապատրաստում, որը կապահովեր ընտանեկան բժշկության սխեմայում բնակչության 100%-ի ընդգրկումը:

Ընտանեկան բժշկության վերապատրաստումները հիմնված են Ընտանեկան բժշկության միօրինականացված ծրագրի վրա (ՀՀ Առողջապահության Նախարարի հրաման, N613, 2003), որը ներառում է 8 ամիս ակադեմիական կրթություն և 4 ամիս գործնական/կլինիկական ուսուցում, իսկ ընտանեկան բուժքույրերի վերապատրաստումները՝ Ընտանեկան բուժքույրության միօրիանականցված ծրագրի վրա(ՀՀ Առողջապահության Նախարարի հրաման, N1254, 2006), որն ընդգրկում է 5 ամիս ակադեմիական կրթություն և 1 ամիս գործնական/կլինիկական ուսուցում: Վերապատրաստվողներն են տեղամասային թերապևտները, տեղամասային մանկաբուժները, քաղաքային պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատորիաներում և առողջության կենտրոններում աշխատող բուժքույրերը: Ծրագրի ավարտին վերապատրաստված ընտանեկան բժիշկների թիվը կազմում է 1,676 և ընտանեկան բուժքույրերի թիվը 1,804: Ընտանեկան բժիշկների և բուժքույրերի վերապատրաստումները ԱՀԱԾ-ի ՀՎԾ-1 և ՀՎԾ-2 ներքո ավարտվել է 2012թ. մարտ ամսին:

ԱՀԱԾ ծրագրի աջակցությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հիմնադրվել են ընտանեկան բժշկության երկու անկախ պրակտրիաներ՝ ՀՀ Կառավարության # 497-Ն որոշման համաձայն, տրված 19 ապրիլի, 2007թ:

Այս բաղադրիչի ներքո մշակվել են 145 առողջության առաջնային պահպանման ծառայությունների գործնական ուղեցույցեր, որոնք տպագրվել և տրամադրվել են ԱԱՊ ծառայություններ մատուցող հաստատություններին:

Ընտանեկան բժշկության զարգացման բաղադրիչի երկրորդ նպատակն էր ԱԱՊ ենթակառուցվածքների հզորացումը և ԱԱՊ ծառայությունների մատուցողների համար աշխատանքային պայմանների բարելավումը: Ի լրում 76 գյուղական համայնքային բժշկական հաստատությունների, որոնք արդիականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առաջին ծրագրի շրջանակներում, ևս 97 գյուղական ամբուլատորիաներ արդիականացվել են ԱՀԱԾ-ի շրջանակներում: Որպես ենթակառուցվածքների զարգացման արդյունք, նոր ամբուլատորիաներում ԱԱՊ ծառայությունները դարձել են հասանելի շուրջ 630,000 գյուղական բնակչության համար:

Մեր հասցեն. ՀՀ, Երևան 0051, Կոմիտաս 49/4
էլ. փոստ՝ info@healthpiu.am, Ֆաքս` (+374 10) 29-75-39
Տեղեկատու հեռ.` (+374 10) 29-75-36, (+374 10) 29-75-37